Կրկին ու կրկին պետք է խփենք զանգեր․ Հռիփսիմե Ստամբուլյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է․
«Մի կողմ թողնելով երեկ ԱԺ ամբիոնից վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից հնչեցրած բոլոր կեղծիքներն ու մանիպուլյացիաները` պետք է անենք մի կարևոր արձանագրում՝
նա ի լուր աշխարհի և մեր ժողովրդի հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս ու կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ 1991թ-ի հիմքով` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ճանապարհով:
Այս պարագայում «Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ» ստեղծելու մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան հերթական պոպուլիզմն ու ձևականությունը: Ադրբեջանն Արցախի հետ բանակցությունների նստելու և որպես հավասար սուբյեկտ վերջինիս հետ հարաբերվելու որևէ ցանկություն ու պատրաստակամություն չունի: Դրա վկայությունն ընդամենը երեկ Ալիևի արած հայտարարություններն էին:
Ժողովրդի լռությունը, անտարբերությունը, կտրուկ արձագանքների բացակայությունն այս իշխանությունը ներկայացնելու է որպես համաձայնություն` հայտարարված քաղաքականությանն ու ուրվագծված ճանապարհին:
Կրկին ու կրկին պետք է խփենք զանգերը: Սա արդեն մեր երկրի, մեր հայրենիքի գոյության, այսօրվա ու վաղվա խնդիրն է, որպես ազգ ու պետություն մեր լինել-չլինելու խնդիրը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ