Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերին հարվածելը կքննարկեն ԵԽԽՎ-ում
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է այս նստաշրջանի օրակարգը։ Ընթացիկ բանավեճերի ձևաչափով (այսինքն՝ առանց մշակված փաստաթղթի) նախատեսված է «Ռազմական գործողություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ներառյալ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելը» թեմայով քննարկում։
Այն կմեկնարկի Ստրասբուրգի ժամանակով 16։00-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 18։00-ին։
Քննարկմանը, ըստ ԵԽԽՎ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության, ակտիվ մասնակցելու են նաև թուրք խորհրդարանականները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները