Իրանի երկրաշարժը զգացել են Կապանում ու Մեղրիում
Հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.50 և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 500-ը
- Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է Հայաստանի չորս մարզում և Արցախում
- Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Երևանում և Շիրակում
- Իրանում գրանցված 7 բալանոց երկրաշարժը զգացվել է Սյունիքում, Երևանում, Արցախում