Պայթյուններ Կիևի կենտրոնում
Կիևում 4 պայթյուն է լսվել, հաղորդում են նաև քաղաքի շրջակայքում հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքի մասին: Պայթյուններից հետո քաղաքում ծուխ է նկատվել: Այդ մասին հայտնում է UNIAN գործակալությունը։
«Մայրաքաղաք Պեչերսկի բնակիչները խոսում են երեք ուժեղ պայթյունների մասին, դրանք լսվել են նաև Կիևի այլ թաղամասերում»,- գրում է Strana.ua-ն իր Telegram ալիքում։
«2022 թվականի հոկտեմբերի 10-ի առավոտյան Ռուսաստանը կրկին հարձակվեց Կիևի վրա։ Քաղաքում օդային տագնապի ազդանշանից հետո որոտացել են մի քանի պայթյուններ։
Ավելի ուշ հարձակման մասին տեղեկությունը հաստատել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Պայթյուններ են գրանցվել Շևչենկոյի շրջանում»,-գրում է UNIAN գործակալությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմի կամրջով երթևեկությունը վերականգնվել է
- Գտել են Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի տիրոջը
- “Happy birthday, Mr President”. Ինչպես են Ուկրիանայում արձագանքում Ղրիմի կամրջի փլուզմանը
- Գնահատել են Ղրիմի կամրջի վնասի չափը
- ԱՄՀ-ն 1,3 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային
- Հայտնի է Ղրիմի կամրջի վրա բռնկված հրդեհի պատճառը
- Ղրիմի կամրջի վրա այրվում է վառելիքով բեռնված գնացքը