Գորիս-Կապան մայրուղին չի մտնում ՀՀ-ի սահմանների մեջ․ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյան
«Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լինել Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների հարցի համատեքստում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
«Տարածքային ամբողջականություն ասելով մենք հասկանում ենք՝ ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանները, այն սահմանները, որով ՀՀ-ն ճանաչվել է իբրև ՄԱԿ-ի անդամ պետություն»,- նշեց նա՝ հավելելով, որ Պրահայում ընդունված հայտարարության մեջ խոսքը գնում է ՀՀ տարածքային ամբողջականության այն սահմանների ու այն տարածքի մասին, որը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված է։
Նա նշեց, որ գետնի վրա կարիք կա սահմանազատման և սահմանագծման։
Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ճանապարհը մտնում է այդ սահմանների մեջ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010 թվականի ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. «Փառապանծ» ոստիկանությունը կարո՞ղ է բացել նաև Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, Բերձոր-Շուշի ճանապարհները
- Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական բենզալցակայանի բացումն արել է SOCAR-ի նախագահը
- Գորիս-Կապանի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում մաքսատուրքերի գանձման արդյունքում այդ երկրի պետբյուջե է փոխանցվել 1,18 մլն դոլար
- Էդգար Ղազարյան. Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը մոտ է լուծման
- Թաթոյան. Հայաստանից ադրբեջանական մարմիններին հուշում են՝ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից
- Հավանաբար ՀՀ քաղաքացիները վճարելով կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհը. ՀՀ ԱԽՔ
- Էլինար Վարդանյան. ԱԽՔ-ի հայտարարությունից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին
- Ադրբեջանը այսօրվանից սահմանային և մաքսային հսկողության կետեր կտեղադրի ՀՀ-ում՝ Գորիս-Կապան ճանապարհին