Google Maps-ից անհետացել են Արցախի օկուպացրած բնակավայրերի հայկական տեղանուները․ Դավթյան
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․
«Google Maps-ից անհետացել են Արցախի օկուպացրած բնակավայրերի հայկական տեղանուները… Ակնայից թողնելով Աղդամը, Վարանդայից՝ Ֆիզուլին, Գուբադլի, Կովսկանաից՝ Զանգելանը, Քարվաճառից՝ Քելբաջարը։
Ի գիտություն նաև նշեմ, որ այս հարցով սրանք վաղուց էին զբաղվում՝ դեռևս անցած տարի պաշտոնական նամակ էին ուղարկել Google՝ տեղանուները անվանափոխելու պահանջով»:
Լուսանկարը՝ Գ․ Դավթյանի էջից։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը