Մշակույթ 11:28 15/10/2022 Հայաստան

Պետք է մեր քաղաքականությունը տանենք, իմանան՝ այս ազգը շատ բարձր մշակույթ ունի ու ապրող ազգ է. Նարինե Գրիգորյան

Ռեժիսոր, դերասանուհի, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Նարինե Գրիգորյանը վերջին մեկ ամսվա ընթացքում երկու փառատոնի է մասնակցել։ Նա այն համոզմանն է, որ պետք է աշխարհին արվեստի միջոցով ներկայացնես քո պատմությունը։

Panorama.am-ը զրուցել է Նարինե Գրիգորյանի հետ փառատոնային կյանքի, ներկայացումների ընտրության, Համազգային թատրոնի առաջիկա ծրագրերի մասին։

Panorama.am - Այս ամսվա ընթացքում արդեն միջազգային փառատոների եք մասնակցել, արժանացել մրցանակի, փորձագետների, հանդիսատեսի բարձր գնահատականներին։ Կպատմե՞ք փառատոների, ձեր ներկայացումների մասին։

Նարինե Գրիգորյան - Բելառուսի Բրեստ քաղաքում անցկացված «Բելայա վեժա» միջազգային փառատոնում Հրանտ Մաթևոսյանի  «Գոմեշ»-ն եմ խաղացել  հայերեն լեզվով։ Մրցանակի եմ արժանացել «Լավագույն մոնոներկայացում» անվանակարգում:

Հոկտեմբերի սկզբին Գերմանիայում մասնակցել եմ Հաննովեր քաղաքում կայացած թատերական ոչ մրցութային փառատոնին։  Այդ փառատոնը շատ եմ կարևորել ու նաև ներկայացման ընտրությունը, քանի որ մեր հարևան երկիրը շատ է սուտ քարոզ տանում այլ երկրներում, մտածեցի, որ մեր տեսակետն էլ պետք է անպայման ներկայացնենք։ Այս առումով կարևորեցինք ու այնտեղ հանդես եկա «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումով, որը պատմում է մեր արցախյան պատմությունը։ Շատ մեծ ազդեցություն ունեցավ։

Կարծում եմ՝ շատ անհրաժեշտ էր այս պահին գնալ ու պատմել պատմությունը մեր տեսանկյունից։ Ես պատմում եմ մեր գյուղի՝ Նորագյուղի մասին, որից մեկ ճանապարհ այն կողմ Խոջալուն է։  Ադրբեջանցիները տարածում եմ, որ մենք Խոջալուում ջարդեր ենք իրականացրել, իսկ ես պատմում եմ հենց դիմացի գյուղի պատմությունը։

Ռուսերեն եմ պատմել՝ անպայման հայերեն մեջբերումներով, որպեսզի զգան իմ լեզվի գեղեցկությունն ու մեր մշակույթը, մեր պատմության իրականությունը տեսնեն երեխայի ազնիվ աչքերով։

Հիմնական հանդիսատեսը ռուսներ էին, ուկրաինացիներ, հրեաներ։ Կային նաև գերմանացիներ։ Ճիշտ է՝ լեզուն չգիեին, բայց ասացին, որ ամբողջությամբ հասկացել են թեման։ Բոլորն էին հուզված, քանի որ հիմա դա ոչ միայն պատմությունն է, այլ իրենք այդ ամենն արդեն ռեալ զգում են իրենց մաշվի վրա։ Ավելի ընկալումով էին այդ ամենին մոտենում։ Նշում էին՝ ինչքան առանց պաթոսի էր այդ պատմությունը, ինչքան անմիջական, ինչքան ծիծաղելի ու հուզիչ։

Բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդոյի հետ էի գնացել։ Նա ասաց՝ ինձ թվում է՝ հենց սա է դեսպանը, երբ գնում ես ու քո երկրի մասին պատմում ես հենց արվեստով։

Մեր թատերական ներկայացումից ելնելով՝ ասում էին՝ ինչ բարձր մակարդակի վրա է այդ երկիրը։ Մենք փայլուն մշակութային դեսպանություն արեցինք։

Panorama.am - Փաստորեն, այսօր կարիք կա տարբեր ներկայացումներով, նաև արվեստի այլ ճյուղերով, մեր պատմությունը, ճիշտ պատմությունը ներկայացնենք դրսում։

Նարինե Գրիգորյան - Անպայման։ Ես, օրինակ, չեմ կարող քաղաքական դաշտում ոչինչ անել, բայց ես իմ դաշտում իմ քաղաքականությունն եմ անում։ Արդեն այլ փառատոների հրավերներ եմ ստացել։
Նույն «Գոմեշ» ներկայացումը։ Ցուցադրությունից հետո քննարկում էր, տեսնեիք, թե հայ մշակույթի հանդեպ  ինչպիսի վերաբերմունք էր, տպավորությունն էր՝  այս ազգը պետք է ապրի, որովհետև նման մշակույթ ունի։

Մենք էլ մեր դիվանագիտությունը պետք է անենք ավելի ակտիվ։

Գիտեք, ինչն է տխուր, որ հիմա ամբողջ աշխարհն է քաղաքականացված, խոսում են միայն քաղաքականությունից։ Հյուրանոցում մարդիկ երբ իմանում էին հայ էինք, հարցնում էին՝  ձեր երկիրը ո՞նց է վերաբերում Ուկրաինայի պատերազին, ինչո՞ւ ձեր երկիրը թույլ տվեց Փելոսիին գալ, ինչո՞ւ ձեր երկիրը ...
Նախկինը չէ աշխարհը, հիմա ավելի քան պետք է մշակույթով մեր քաղաքականությունը տանենք, իմանան, որ այս ազգը շատ բարձր մշակույթ ունի ու ապրող ազգ է։

Panorama.am - Ի՞նչ ծրագրեր ունենք առաջիկայում։

Նարինե Գրիգորյան - Հոկտեմբերի 23-ին մեկնելու եմ Մոսկվա։ Չեխովյան փառատոնի մամուլի ասուլիսն է լինելու, փառատոնի շրջանակում ներկայացնելու եմ փառատոնի հետ համատեղ նախագիծը։ Մոսկվայի Տագանկա թատրոնում բեմադրում եմ Իվան  Տուրգենևի «Մումու» ստեղծագործությունը ռուսական թատրոնի դերասանների մասնակցությամբ։ Չեխովյան փառատոնի նախաձեռնությունն  է, որ հայ բեմադրիչը Մոսկվայի Տագանկա թատրոնում բեմադրություն անի։ Ասուլիսից բացի, մի քանի օր փորձեր ենք անելու։ Պրեմիերան կլինի Չեխովյան փառատոնի ընթացքում մայիսին։

Panorama.am - Ձեր թատրոնում ինչ նորություններ ունե՞ք։

Նարինե Գրիգորյան - Այս տարի ունեինք 5 պրեմիերա, տարբեր բեմադրիչներ են աշխատել։ Առաջիկայում՝ հոկտեմբերի 24-ին, 25-ին Ռուսաստանից եկած բեմադրիչ Իլյա Մոշչիսկիի «Երեք գույն. Ծիրանագույն» ներկայացումն է։ Երեք գույնը՝ դրոշի գույները նկատի ունենալով։

Panorama.am- Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}