Քաղաքական 12:36 31/10/2022 Հայաստան

Նոյեմբերի 5-ի հանրահավաքը հայ մարդու հանրահավաքն է հայկական օրակարգով. Սաղաթելյան

«Գաղտնիք չէ, որ այսօր Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը գտնվում են պատմական, ճակատագրական փուլում, մեր զույգ հայկական պետությունները, հայ ժողովուրդը դիմագրավում են շատ ծանր մարտահրավերներ»,- ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այս իրավիճակում ու այս պայմաններում հասարակության մեջ կա երկու հիմնական տեսակետ. «Մի տեսակետի հեղինակն այսօրվա իշխանություններ են, ովքեր ասում են, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով ավարտված պատերազմն այլևս դատավճիռ է, մենք չունենք որևէ ռեսուրս և հնարավորություն դուրս գալու ստեղծված իրավիճակից, և մեր ժողովրդին առաջարկում են նոր կորուստների ու զրկանքների գնով գնալ ինչ-որ երևակայական խաղաղության հետևից, ըստ էության, առաջարկում են զիջել հայրենիքի մի մասը մնացած մասը փրկելու համար։

Կա ստեղծված իրավիճակից դուրս գալու երկրորդ տեսակետը, որն առաջարկում են ազգային ուժերը, և, ըստ էության, ժողովուրդը։ Դա պայքարի օրակարգն է, դա այն է, որ նոյեմբերի 9-ը  դատավճիռ չէ, չպետք է համակերպվել ստեղծված իրավիճակին, հայրենիքի  մի մասը զիջելով կզիջենք ամբողջը։

Օրվա իշխանության առաջարկած օրակարգն ու ճանապարհն, ըստ էության, կործանարար է, մենք առաջարկում ենք համախմբել ողջ հայ ժողովուրդի ներուժը, վերականգնել  Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, մոբիլիզացնել  համահայկական բոլոր հնարավոր ռեսուրսները և լծվել հայրենիքի պաշտպանության, անվտանգության, վերականգնման գործին»։

Ի. Սաղաթելյանի խոսքով, այս իմաստով երեկ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, պատմական իրադարձություն է, շատ կարևոր և արժեքավոր արձանագրում ի լուրջ ամբողջ աշխարհի։ 

Ընդդիմադիր քաղաքական գործիչն առանձնացրեց մի քանի կարևոր արձանագրում. «Արցախի ժողովուրդը, պետական կառավարման մարմինները, խորհրդարանական ուժերը մեկ միասնական ճակատով հայտարարեցին, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախում հստակ հայտարարեցին, որ Արցախն Ադրբեջանին  բռնակցելու ցանկացած փորձ անընդունելի է  Արցախի ժողովրդի համար և արժանանալու է դիմադրության։

Երրորդ կարևոր արձանագրումը, որ հնչեց Արցախից՝ Հայաստանի որևէ իշխանություն չունի որևէ իրավունք ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։

Երեկ հստակ ուղերձ հղեցին Արցախից  համայն հայությանը՝  շարունակեք տեր կանգնել Արցախին,  սատար  կանգնեք Արցախի ազգային շահերին, կանգնեք Արցախի կողքին։ Իրենք հստակ հայտարարեցին՝ իրենց պայքարի պատրաստակամությունը, հայրենիքին ու  իրենց իրավունքներին տեր կանգնելու շատ կարևոր առաքելության մասին»։

Ի.Սաղաթելյանն ընդգծեց՝ հիմա  գնդակը Հայաստանի դաշտում է, հայտարարեց նոյեմբերի 5-ին ժամը 15։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք հրավիրելու մասին։

«Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնության հանրահավաք է, միասնություն ոչ թե որևէ անձի, քաղաքական ուժի կամ ընդդիմության շուրջ,  այլ միասնություն Արցախի ինքնիշխանության շուրջ, միասնություն Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության շուրջ։

Նոյեմբերի 5-ի  հանրահավաքը հրավիրում է  Դիմադրության շարժումը, բայց դա հայ ժողովրդի հանրահավաքն է։

Հետևաբար, Հայաստանին քաղաքացին նոյեմբերի  5-ին մասնակցելով այդ կարևոր իրադարձությանը, հանրահավաքին, պետք է նախ առաջին արձանագրի՝ տեր է իր հայրենիքին և այդ հայրենիքը սակարկման ենթակա չէ, հայ մարդը, արժանապատիվ հայը նոյեմբերի 5-ին մասնակցելով հանրահավաքին՝ շատ հստակ արձանագրելու է, որ Հայաստանի իշխանությունները չունեն որևէ մանդատ երկիրը նոր զիջումների և կորուստների տանելու, օրվա իշխանությունը չունի  որևէ լեգիտիմ իրավունք, որևէ իրավասություն ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։

Այդ օրը մենք հրավիրում ենք համահայաստանյան և համազգային հանրահավաք հենց դա արձանագրելու համար։

Հետաևաբար, նոյեմբերի 5-ի հանրահավաքը քաղաքական և կուսակցական հանրահավաք չէ, համազգային հանրահավաք է հանուն Արցախի ու հանուն Հայաստանի»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը դիմեց Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ակնկալով իր օրհնությունն ու աջակցությունն այդ շատ կարևոր նախաձեռնությանը, որովհետև դա կուսակցական հանարահավաք չէ, հայ մարդու հանրահավաքն է հայկական օրակարգով։

Նա դիմեց մտավորականներին, գիտական համայնքին, արվեստագետներին. «Հայ ժողովրդի ճակատագրական ու կարևոր պահին կոչով հանդես եկեք, մասնակցեք հանրահավաքին՝ ցույց տալու հայ մտավորականության կամքը, տեսակետը»։

Ի.Սաղաթելյանը դիմեց երիտասարդությանը. «Ոտքի կանգնեք, եկեք միասին տեր կանգնենք մեր հայրենիքին, ամբողջ աշխարհին  ցույց տանք մեր կամքը։ Եկեք  միասին ստանձնեք պատասխանատվություն մեր երկի ճակատագրի ու ապագայի նկատմամբ»։

Նա դիմեց ՀՀ բոլոր քաղաքական ուժերին. «Մի կողմ դնենք կուսակցական, անձնական, քաղաքական շահերը, մրցակցությունը և համախմբել այս կարևոր գաղափարի ու նպատակի շուրջ»։

Դիմեց նաև քաղաքական մեծամասնությանը. «Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, պաշտպանելով Նիկոլին՝  զոհաբերում եք Արցախն ու Հայաստանը։ Դեռ ուշ չէ, մտածեք, խելքի եկեք, մի առաջնորդվեք զուտ անձնական և Նիկոլի պաշտպանության շահերով»։

«Նոյեմբերի 5-ին ժամը 15։00-ին հայ մարդու հավաքական կամքի դրսևորման օրն է համահայկական օրակարգով։

Մեկ անգամ ևս կոչ ենք անում ժողովրդին՝ ոտքի կանգնել, ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք պարտված, խեղճացած, վերջացած և համակերպված ժողովուրդ չենք, մենք տեր ենք մեր հայրենիքին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Հայրենիք ենք կորցնում․․. Տեր Եսայի
«Հայրենիք ունենալուն արժանի են միայն մեր նահատակ հերոսները, պայքարող արցախցիներն ու հայ զինվորը, իսկ մենք դեռ պիտի որոշենք՝ արժանի՞ ենք Հայրենիք ունենալուն, թե ոչ»։
Աղբյուր` Panorama.am
11:17
Այս պահին ունենք 200-ից ավել բերման ենթարկված քաղաքացի. Սաղաթելյան
Ազգային կոմիտեի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացոիցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.  «Չնայած ոստիկանության բռնություններին՝ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
11:11
ԵՊՀ-ից բերման են ենթարկվել լրագրող Դավիթ Սարգսյանը, դասախոս Ցոլակ Ակոպյանը
«Ամենաթողության հերթական դրսևորումը. ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները առևանգում են ՈւԽ նախկին նախագահներին»,- հայտնում...
Աղբյուր` Panorama.am
11:03
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան. Շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր...
Աղբյուր` Panorama.am
10:59
Երևանում բողոքի ցույցերն անհանգստացնում են ոչ միայն իշխանություններին, այլև այս իշխանությունների գլխավոր գործընկերոջը՝ Թուրքիային. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Արցախին ի աջակցություն և Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների դեմ բողոքի բազմահազարանոց...
Աղբյուր` Panorama.am
10:48
Արցախցու հրաժեշտը. Կներես պապ, չկարողացա պատից կախված լուսանկարդ ինձ հետ վերցնել
«Վերջին գնված հանապազօրյա հացը իմ սիրտ Արցախում»,-ֆեյսբուքյան իր էջում  գրել է Կարինե Բաղյանը։ Նանար Պողոսյանը գրել...
Աղբյուր` Panorama.am
10:45
Ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը. Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.  «Քիչ առաջ ոստիկանները ձերբակալեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանին: Եթե չհիմնավորեն, որ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Անհնազանդության ակցիաները շարունակվում են
Փողոցները շարունակում են փակ մնալ։
Աղբյուր` Panorama.am
10:29
Ադրբեջանը հայտնում է արցախցիների կալանավորումերի մասին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է արցախցիների կալանավորումների մասին։ Թշնամին նրանց մեղադրում է ահաբեկչական...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մայթերից բերման ենթարկվածները կարող են հանցագործության մասին հաղորդում տալ
Անհնազանդության ակցիաները ցրելիս ոստիկանները բաժիններ են տանում նաև ակցիային չմասնակցող մարդկանց։  «Բոլոր քաղաքացիները, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
10:06
Սա ընդդիմության խնդիր չէ, սա հայի ու թուրքի, Հայաստանի ու ադրբեջանացման խնդիր է. Շարմազանով
Եկան ապօրինաբար բոլորին բռնեցին տարան, դրա համար ժողովուրդը պետք է այնքան շատ լինի, որ այս կարմիր և սև բերետավորները, Նիկոլին և Ալիևին...
Աղբյուր` Panorama.am
09:46
ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը բերման ենթարկվեց
Կարմիր բերետավորները քաշքշելով բերման ենթրակեցին ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանին։  «Ասեք թող հետ բերեն։ Մայթով...
Աղբյուր` Panorama.am
09:39
Անհնազանդության ակցիաներ Երևանում. Լուսանկարներ
Այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները պարալիզացրել էին Երևանի փողոցները։  Այս պահին ոստիկանությունը բերման...
Աղբյուր` Panorama.am
09:38
Արցախից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 2906 անձ. ՀՀ կառավարություն
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նրանցից...
Աղբյուր` Panorama.am
09:35
Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի
Այսօր ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի: Ազգային կոմիտեից հայտնում են, որ փաստաբանները զբաղվում են...
Աղբյուր` Panorama.am
09:23
Բերման են ենթարկվել պատգամավոր Թադևոս Ավետիսյանը
Էրեբունու ոստիկանական բաժին բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:  «Պատգամավոր է...
Աղբյուր` Panorama.am
09:13
Թումանյան փողոցից մարդկանց` մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգում են. Տիգրան Աբրահամյան
Մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Որոշ հատվածներում, որտեղ փորձում են փողոցներ փակել,  կարմիր...
Աղբյուր` Panorama.am
09:09
Փակ են Գարեգին Նժդեհի հրապարակ մտնող ճանապարհները:
Այսօր առավոտ ժամը 8:00-ից փակվել են մայրաքաղաքի տարբեր հատվածների հիմնական ճանապարհները և հրապարակները: Այդ հատվածներում երթևեկությունը կանգնած...
Աղբյուր` Panorama.am
08:59
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:31
Հոգևորականը չի կարող լինել քաղաքական գործիչ կամ առաջնորդ՝ սահմանափակելով իր տիեզերական իշխանությունը. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Երբ կա Պետություն և պետական հասարակարգ՝ հայ հոգևորականը բացառապես հավատքի քարոզիչ է և ազգային ավանդի պահապան»:
Աղբյուր` Panorama.am
00:03
Քերոբյանը հանձնարարել է, որ աշխատակիցները գործի ներկայանան ժամը 8-ին
Էկոնոմիկայի նախարարությունը (ամենայն հավանականությամբ մյուսները ևս) աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
22:46
ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների...
Աղբյուր` Panorama.am
22:31
Մետրոն սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից կվերականգնի իր աշխատանքը
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ գնացքների տեխնիկական զննումը մասամբ ավարտվել է։ «Ուստի ս.թ. սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
22:04
Մեր երկրում մի հոգի կա, ում հոգեբույժի օգնության դիմելը խիստ անհրաժեշտ է. Քաղաքացիների արձագանքը Գուրգեն Արսենյանի գրառմանը
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հյուսիսային պողոտայում պատահածից հետո ֆեյսբուքում գրառում է արել. «Այսօր  ժամը 17 00-ի...
Աղբյուր` Panorama.am
21:53
Չէր խեղդում, դա ձեր երևակայությունն է․ ոստիկանապետը՝ ոստիկանի կողմից անչափահասին խեղդելու մասին
«Չէր խեղդում, դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր, միգուցե բերման էր ենթարկում։ Ես չեմ տեսել»,- անդրադառնալով անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ադրբեջանական սոցհարթակներում տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող տեսանյութեր, լուսանկարներ. ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն զուգահեռ՝ ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածվում են հայերի...
Աղբյուր` Panorama.am
21:12
Մի խոսե՜ք, գործե՛ք, փրկե՛ք ու փրկվե՛ք. Մետաքսե Հակոբյան
«Այն ինչ մենք ենք ապրում մարդկային բանականության համար չի, մարդն ու այս իրականությունը անհամատեղելի են...»։
Աղբյուր` Panorama.am
20:57
Ինչո՞ւ եք այդ հագուստով, հագել-կանգնել ո՞ւմ եք վախեցնում.Սաղաթելյանը դիմեց ՆԳՆ շենքի դեմ կանգնած հատուկջոկատայիններին
Երթի մասնակիցները Նալբանդյան փողոցով հասան ՆԳՆ շենքի մոտ, որի մուտքը հսկում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանման ծառայողները:...
Աղբյուր` Panorama.am
20:54
«Մեզ խոստացել էին խաղաղություն, բայց մենք ստացանք երեք պատերազմ, երեք տարում». Ուսանողներ
«Մեզ խոստացել էին բարեկեցիկ երկիր, բայց լցրեցին մեր երկիրը գերեզմանափոսերով, հենց իմ դասընկերների գերեզմանափոսերով»։
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}