Հասարակություն 12:11 02/11/2022 Հայաստան

«44-ի տղերքը». Գիրքը հոգու պարտք է այն տղեքին, որոնց վերջին լուսանկարողը ես էի

Երևանում երեկ երեկոյան կայացավ ռազմական լրագրող, «Բանակ ինֆո» կայքի հիմնադիր Դավիթ Թորոսյանի հեղինակած «44-ի տղերքը» գրքի շնորհանդեսը։

Թորոսյանը պատերազմի ողջ ընթացքում եղել է Արցախում՝ գնդակոծվող դիրքերում, ռազմական գործողությունների էպիկենտրոնում, զրուցել զինծառայողների հետ, լուսանկարել նրանց, նաև հասցրել անհրաժեշտ օգնություն։ Պատերազմի ընթացքում տեսածը, լսածը, լուսանկարածը շարադրել, մշակել, ամփոփել ու թղթին է հանձնել։

Միջոցառումը բացվեց տերունական աղոթքով, որը հնչեցրեց  ԶՈՒ գնդերեց
Տեր Գյուտ քահանա Գալստյանը։

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը, խոսելով գրքի մասին, նկատեց՝ Դավիթ Թորոսյանը նախաբանում նշում է՝ հայ զինվորը չի պարտվել։

«Չի կարելի չհամաձայնել այդ մտքի հետ։ Հայ զինվորն արեց ամեն հնարավորն ու անհնարինը, հազարավորները չխնայեցին իրենց կյանքն ու առողջությունը հանուն հայրենիքի։ Բանակը չի պարտվել, այն իր գերագույն ճիգերով  փորձել է շտկել սխալներն ու անգործությունը, որոնք կուտակվել են ու շարունակվում են կուտակվել դիվանագիտության, տնտեսության ու այլ ոլորտներում թույլ տված սխալների հետևանքով»,-ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, պետք է համարձակություն ունենալ ու տեր կանգնել պարտությանը, քանի որ դրա համար մեղավոր ենք բոլորս՝ մտավորականը, քաղաքական գործիչը, հրամանատարը, պետք է հիշել, որ պատերազմը չի ավարտվել։

Գրքի հեղինակը նշեց, որ մեկնարկին չէր էլ պատկերացնում սպասվող աշխատանքի ահռելի ծավալը։ Աշխատանքները սկսել են մեկ ու կես տարի առաջ։

«Գրքում տեղ գտած բոլոր լուսանկարների տերերի մասին մանրամասն տեղեկատվություն է հավաքվել, ստուգվել, հավաստիացել ենք պատմությունների ճշմարտացիության մեջ։ Ահռելի ու տանջալի աշխատանք էր, երբ հոգնածությունը թոթափում էինք այն տեղեկատվությամբ, որ լուսանկարի զինծառայողը ողջ է։ Սա հոգու պարտք է այն տղեքին, որոնց վերջին լուսանկարողը, ցավոք, ես եմ եղել։ Գիրքը մեր զոհված տղաների խնկարկումն է, ողջերի հանրահռչակմանն ուղղված քայլ»,-ասում է Դավիթ Թորոսյանը։

Նա տխրությամբ է փաստում, որ շատերս չենք ճանաչում մեր կողքին ապրող այն մարդկանց, որոնք արհամարհել են մահը, ովքեր հաղթել են մահվանը, նայել մահվան աչքերին ու ժպտացել, մինչդեռ նրանց լուսանկարները, պատմությունները պետք է ներկայացվեն ամենուր՝ փողոցում, դպրոցում...​Լուսանկարներն արել է Դավիթ Թորոսյանը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից ի վեր՝ այնտեղ սահմանում կռիվ տվողներն են՝ կին-տղամարդ, պայմանագրային-ժամկետային, ահել-ջահել։

Գրքում ներկայացված զինծառայողներից 25-ն անմահացել են։ Նրանց անունները հնչեցրեցին միջոցառման ընթացքում։

Թորոսյանն ասաց՝ երբ գիրքն արդեն պատրաստ էր տպագրության, պարզվեց ռուս-ուկրիանական պատերազմի հետևանքով Հայաստանում թղթի պակաս կա, հետո սեպտեմբերին տեղի ունեցավ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

«Հետաձգվեց, հետաձգվեց, ու շնորհանդեսը բախտի քմահաճույքով տեղի ունեցավ Կովսականի ազատագրման օրը։ Սա շատ խորհրդանշական է, քանի որ իմ առաջին այցն Արցախ տարիներ առաջ եղել է հենց Կովսական»,-ասաց Թորոսյանը։

Քաղաքական-հասարակական գործիչ Թևան Պողոսյանը ցանկություն հայտնեց, որ Թորոսյանի գիրքը մաշվի մարդկանց ձեռքերում, ընթերցեն, տեսնեն ու ոգևորվեն տղաների արածով։

«Գրքում ժպտացող, իրար գրկախառնված... զինվորները խոսք ունեն, որը պետք է փոխանցել։ Այո, պատերազմը չի ավարտվել, բայց դրանից չպետք է վախենալ, այլ դրան պետք է պատրաստվել»,-ասաց նա։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որ պատերազմի ողջ ընթացքում Արցախում էր,  խոստովանեց՝ զինված ուժերի, պատերազմի, հարաբերությունների, զինվորների մասին ավելի հեշտ գրում է, քան բանավոր խոսում։

«Առաջին անգամ, երբ Դավիթը ինձ տվեց գիրքը, ես թերթեցի ... Զուգահեռ տարա Եռաբլուր այցելելու հետ։  Գրքում էլ մարդիկ են, որոնք  ֆիզիկապես մեզ հետ չեն։ Եռաբլուրում էլ հանդիպում եմ մարդկանց, որոնց տարբեր տարիների հանդիպել եմ դիրքերում, հայրենիքի ամենակարևոր հատվածներում»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով հեղինակին, որ ներկայացրել է պատերազմում գործված սխրանքները։

Միջոցառմանը ներկա էին նաև գրքում ներկայացված տղաների հարազատները՝ ծնողները, կանայք, երեխաները։

Մանրամասները՝ տեսանյութում։







Լուսանկարները՝ «44-ի տղեքը» ֆեյսբուքյան էջից։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում և  տարվող ադրբեջանական քաղաքականությունը, ակնհայտ է՝ ուղղված է Հայաստանի  անվտանգության համակարգի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Նարեկ Սամսոնյան. «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին
«Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները»։
Աղբյուր` Panorama.am
13:32
Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
«Թեև դուք նշում եք, որ ապաքաղաքական եք և զերծ եք մնում քաղաքական  շեշտադրումներից, բայց թե՛ օրինակները, թե՛ այստեղ ձեր կողմից բերած...
Աղբյուր` Panorama.am
13:24
Նվիրվում է Գագիկ Գինոսյանի հիշատակին
Այսօր Պարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}