Տնտեսություն 12:45 11/11/2022 Հայաստան

Երեք ամսում Թուրքիա ենք արտահանել 57 մլն դոլարի ոսկու փոշի.Աղասի Թավադյան

2022 թվականին Հայաստանում արձանագրվել է արտարժույթի փոխարժեքի աննախադեպ անկում, որի պայմաններում սակայն գրանցվել է արտահանման ծավալների մեծ աճ: Այս միտումը պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեց Tvyal.com հարթակի ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանին:

Ա. Թավադյան- Ըստ կանխատեսումների՝ այս տարի, նախորդ տարիների հետ համեմատած, ունենալու ենք և արտահանման և ներմուծման 60 % աճ: Արտահանման հիմնական աճի ուղղությունն է ԵԱՏՄ-ն, մասնավորապես՝ ՌԴ-ն: Ասեմ, որ ԵԱՏՄ-ի ստեղծումից մինչև 2021 թ.-ն արտահանումը գրեթե եռապատկվել է, բայց այս տարի արտառոց է, քանի որ տարվա ավարտին կանխատեսվում է , որ արտահանումը լինելու է 2.2-ից 2.6 անգամ ավելի շատ, քան նախորդ տարի: 2021 թվականին արտահանումը ԵԱՏՄ փակեցինք մոտ 1 մլրդ դոլարի սահմաններում, այս տարի լինելու է 2.2-2.6 մլրդ դոլար:

Արտահանման կառուցվածքում արձանագրվել է նաև գյուղոլորտի ապրանքների արտահանման աճ, բայց հիմնական աճը մեքենաշինության ապակեղենի, տեխնիկայի և քիմիկատների աճն է, որն ավելացել է 3-10 անգամ: Այսինքը, տեխնիկայի արտահանումը ՌԴ ավելի քան 10 անգամ աճել է՝ համեմատած նախորդ տարիների հետ: Հասկանալի է, որ այդքան հզորություններ չունենք տեխնիկա արտադրելու համար: Այդ դեպքում ինչո՞ւմն է խնդիրը: Քանի որ Ռուսաստանը գտնվում է պատժամիջոցների տակ և չի կարողանում որոշ ապանքատեսակներ ներմուծել Եվրոպայից և այլ պետություններից, մյուս կողմից էլ պատժամիջոցների պատճառով կապիտալի մի մասը և մարդիկ դուրս են գալիս ՌԴ-ից և հաստատվում  են Հայաստանում, մեր մոտ հաստատված բիզնեսների մի մասը բերում է ապրանք այլ պետություններից և մի բեռնատարից մյուսը տեղափոխելով այն ուղարկում է ՌԴ: Այս հոսքի տոկոսներն է մեծացել, բայց այն չի նշանակում, որ ընդհանուր արտահանման աճ չունենք:  Այսինքը, եթե ընդհանուրից հանենք իմ նշած աճը, ապա ևս մեծ աճ ունենք:

Panorama.am-Արտահանման ո՞ր ուղղություններով են խնդիրներ գրանցվել:

Ա. Թավադյան-Արտահանման մեջ խնդիր ունի թեթև արդյունաբերությունը՝ տեքստիլն ու տրիկոտաժը, որոնք կրճատվել են և՛ դեպի ՌԴ, և՛ Եվրամիություն: Մինչև 2013 թվականը գրեթե զրոյական էր տեքստիլ-տրիկոտաժի արտահանումը, ամենաբարձրը 2018 թվականին է եղել, երբ ընդհանուր արտահանման մոտ 8.5 % էր կազմել տեքստիլը, տրիկոտաժը և կոշկեղենը: Այս տարի արտահանման տոկոսը իջել է դեպի Եվրոպա և հասկանալի է, թե ինչու: Տարվա սկզբին պայմանագրերը կնքել էին եվրոյի 560 փախարժեքի պայմաններում, այս պահին այն 360 դրամից ցածր արժի:

Որոշակի խնդիրներ ունի նաև հանքահումքային արտադրությունը, որովհետև հանքաքարի մետաղների գինն համաշխարհային շուկայում որոշվում է դոլարով, իսկ դոլարի գինն ընկել է: Այսինքն 20 %-ով մեր հանքարդյուանբերության եկամուտը կրճատվել է նախորդ տարվա համեմատ, որը նույնպես խնդիր է: Ճիշտ է՝ մեր արտահանման մոտ 30%-ը կազմում էր պղնձի հանքաքարը և խտանյութը, որը պարզապես հումք է և միշտ պահանջարկ ունի , անկախ նրանից թե ուր ենք արտահանում, բայց այդ միտումն էլ պետք է հաշվի առնել: Հետաքրքիրն այն է, որ մի կողմից եվրոն և դոլարն արժեզրկվել են դրամի համեմատ, դրա պատճառով որոշ ուղղություններով ավելի դժվարացել է արտահանելը, բայց մեր դիվերսիֆիկացված ուղղությունը որտեղ վերջնական արտադրանք ենք արտահանում, մեծ հավելյալ արժեք ունի, այն ՌԴ-ն է, որն, ինչպես հասկանում եք, ավելացել է:

Panorama.am-Ի՞նչ պատկեր ունենք գյուղատնտեսական ապրանքների մասով, քանի որ այսօր գյուղոլորտը միակն է, որտեղ տնտեսական ակտիվությունն անկում է գրանցել:

Ա. Թավադյան-Գյուղատնտեսությունն էլ է ավելացել, չնայած նրան, որ ՀՆԱ-ի երկնիշ աճի մեջ այն միակ ոլորտն է, որտեղ բացասական արդյունքներ են գրանցվել, որից պետք է հետևություն անել: Այստեղ կան նաև այլ խնդիրներ: Գյուղատնտեսության անկումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ վերաֆինանսավորման և այլ տոկոսադրույքներ այս տարի բավականին բարձրացել են: Գյուղատնտեսությունն էլ մի քիչ ռիսկային ոլորտ է այն առումով, որ առաջին հերթին բարձր տոկոսադրույքներն են անդրադառնում նրա վրա, մյուս կողմից էլ՝ երաշտը և արդյունքում գյուղատնտեսությունը գրանցում է ցածր արտադրանք: Այստեղ փակ շղթա կա. գյուղատնտեսության ցածր արտադրողականությունն ազդում է նրա վրա, որ շուկայում գյուղատնտեսական արտադրատեսակների գները բարձարանում են և այն բերում է հավելյալ գնաճի: Հայաստանում գնաճի առանձնահատկությունն այն է, որ նրա վրա ազդում գյուղատնտեսական ապրանքների գները, այսպես ասած՝ երաշտը, երկորդ հերթին՝ համաշխարհային գնաճային տենդենցները, որն այս պահին տեսնում ենք:

Այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձր է պահվում, որպեսզի զսպի գնաճը, բայց գյուղատնտեսակն ոլորտն ընկնում է փակ շղթայի մեջ: ԿԲ-ն տոկոսադրույքը բարձր՝ 10 %-ի վրա է պահում, որպեսզի զսպի գնաճը, որը բանկային համակարգի վրա այնքան էլ չի ազդում, քանի որ արտասահմանից մեծ քանակությամբ կապիտալ և մարդիկ են եկել՝ իրենց հետ բերելով փող՝ ապահովելով փողի շարժը, սակայն այդ գումարները չի տեսել գյուղատնտեսությունը, այդ պատճառով էլ այնտեղ որոշակի անկում է արձանագրվել: Բայց ՌԴ-ի շուկան մեծ է և տարբեր ապրանքների պահանջարկ ունի և այդ ուղղությամբ գյուղատնտեսական ապրանքների արտահանումն էլ աճել է:

Panorama.am-Ո՞ր ապրանքատեսակներից է արտահանման անկում արձանագրվել:

Ա. Թավադյան-Պետք է առաջին հերթին նայենք գնաճին, եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա կտեսնենք, որ բացի ձվից և խնձորից, որնց գինն նախորդ տարվա համեմատ իջել է, մնացած բոլոր գյուղատնտեսական ապրանքների գինը բարձարցել է: Կաղամբի գինը եռապատկվել է , բանջարեղենների որոշ տեսակների գները 1.5-2 անգամ են աճել, որը երաշտների և ընդհանուր պահանջարկի ավելացման պատճառ է: Արտահամնան ուղղություններից մեր գյուղատնտեսական ապրանքներն հիմնականում գնում են ՌԴ: Եթե նայենք բանջարեղեններին և պտուղներին, ապա դրանց արտահանման անկում չեն գրանցվել, նույնիսկ ավելացել ենծավալները: Անկում կա թեթև արդյունաբերական ապրանքների և ծխախտոի ոլորտներում, բայց վերջինս դեպի ՌԴ և արևելք նույնպես ավելացել է:

Panorama.am-Տարածաշրջանային քաղաքական զարգացումների ֆոնոին ի՞նչ ունենք Թուրքիայի ուղղությամբ:

Ա. Թավադյան-Եթե նայենք 2020 թվականից մինչև օրս՝ երկու տարվա մեջ թուրքական ապրանքների ներմուծումը 40%-ով անկել է: Այսինքն՝ ոչ թե թուրքական ապրանքների, այլ հենց Թուրքիայից բերած ապրանքների անկում է արձանագրվել, բայց «Պատրաստված է Թուրքիայում» դասիչի ապրանքի ներմուծումն անկում է ապրել ընդամենը 2 %-ով:Այսինքը՝ մարդիկ այդ ապրանքները ոչ թե Թուրքիայից են բերում, այլ թուրքական ապրանքներն այլ ճանապարհներով են բերում:

Թուրքիա արտահանում գրեթե չունենք, սակայն հետաքրքիրն այն է, որ այս տարվա 6-րդ,7-րդ և 8-րդ ամիսներին  գրանցել ենք Թուրքիա արտահանման աննախադեպ աճ և այդ երեք ամիսների կտրվածքով 2-3 անգամ արտահանումն ավել է եղել, քան ներմուծումը: Ի՞նչ ենք արտահանել: Արտահանել ենք չզտված ոսկու փոշի: Այդ երեք ամիսների ընթացքում մոտ 57 մլն դոլարի չզտված ոսկու փոշի ենք արտահանել, որը մոտավորապես 800 կգ է: Այս միտումն ներկայում կանգնած է, այն պարզապես արտահանման մի ժամանակավոր դեպք էր, որը հետաքրքիր է և ավելի խորությամբ դիտարկման կարիք ունի:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}