Երեկ թշնամու կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ
Նոյեմբերի 10-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում թշնամու կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ի կյանքին վտանգ չի սպառնում։
«Վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,- Panorama.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք՝ երեկ ՊՆ-ից հայտնել էին, որ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները