Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը Երևանում հանդես կգա երկու բացառիկ համերգով
Նոյեմբերի 18-ին և 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Պ. Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբի (Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վլադիմիր Ֆեդոսեև) համերգը:
Նոյեմբերի 18-ին համերգային ծրագրում կհնչի Ֆ. Լիստի Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, մի բեմոլ մաժոր ստեղծագործությունը, մենակատարն է Ադամ Գուցերիևը, ինչպես նաև Ն. Ռիմսկի-Կորսակովի «Շեհերեզադե» սիմֆոնիկ սյուիտը։
Նոյեմբերի 19-ին համերգին կհնչի՝ Ս. Ռախմանինով՝ Վոկալիզ, Պ.Ի. Չայկովսկի՝ Վարիացիաներ Ռոկոկո թեմայով թավջութակի և նվագախմբի համար (Մենակատար՝ Դալի Գուցերիևա), Պ.Ի. Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 5, մի մինոր։
Համերգները կգլխավորի դիրիժոր Թոմաս Զանդերլինգը։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները