Բելառուսի Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել է երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին
Բելառուսի Քննչական կոմիտեի նախագահ Դմիտրի Գորան հայտարարել է երկրում իրավիճակը ապակայունացնելու և բնակչության շրջանում խուճապ սերմանելու շարունակվող փորձերի մասին։
«Մեր երկրում իրավիճակը ապակայունացնելու, բնակչության շրջանում խուճապ սերմանելու և պետական կառույցների հեղինակությունը խարխլելու հերթական փորձն է արվում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Բելառուսի քննչական կոմիտեի ղեկավարի խոսքերը մեջբերել է քննչական վարչության Telegram ալիքը։
Միաժամանակ Գորան չի հստակեցրել, թե Բելառուսում իրավիճակը ապակայունացնելու ինչ փորձեր են արվել։ Տարածաշրջան կատարած այցի ժամանակ դիմելով Գոմելի շրջանի քննչական կոմիտեի վարչության աշխատակիցներին՝ կոմիտեի ղեկավարն ասել է, որ Քննչական կոմիտեի աշխատակիցները պետք է «պատվով կատարեն իրենց հանձնարարված բոլոր խնդիրները»։
Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի ղեկավարը ներկայացրել է «տարածաշրջանային անվտանգության, աշխարհաքաղաքական իրավիճակի, տեղեկատվական առճակատման հարցերի ներկա օրակարգը»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա 2023 թվականի առաջին կիսամյակում, Բելառուսում
- Մեկնաբանելը տեղին չենք համարում․ ԱԳՆ խոսնակը՝ Բելառուսի նախագահի հայտարարությունների մասին
- Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավարն հայտնել է, որ Արևմուտքը քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ-ը փլուզելու համար