Հասարակություն 17:05 11/11/2022 Հայաստան

Լարսում՝ խնդիրներ. հայկական բեռնատարները փչացած ապրանքով վերադառնում են Հայաստան

Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային ճանապարհը, որն անցնում է Հյուսիսային Օսիայի Վերին Լարսի անցակետով, պարբերաբար խնդիրներ է ստեղծում հայ բեռնափոխադրողների համար։ Այսօր էլ Վերին Լարսում մեքենաների հերթը կիլոմետրերով ձգվում է։ Պատճառը, ինչպես ասում են բեռնափոխադրողները, Ղրիմի կամրջի պայթյունից հետո անցակետում ուժեղացված հսկողությունն է։ Մինչ այդ, հերթեր գրեթե չկային, կամ եթե լինում էին, շատ քիչ։

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանն ասաց, որ ընկերությունը լուրջ վնասներ է կրում և դեռ հայտնի չէ, թե որքան կտևի այս իրավիճակը։

Նա նշեց, որ այս պահին «Սպայկա» ընկերության մոտ 160 մեքենա Վրաստանում է։ «Արդեն մեկ շաբաթ է կանգնած են ու ոչ մի շարժ չկա, մի քանի մեքենա էլ վերադարձել է, քանի որ անիմաստ է այդքան երկար կանգնել, քանի որ ՌԴ հասնելուց հետո բեռը կարող է չընդունեն, քանի որ այն արդեն պիտանի չէ»,- ասաց նա։

Կարեն Աղդայանի խոսքով՝ խնդիրն այն է, որ այսօր բոլոր մեքենաները պարտադիր ռենտգեն հետազոտություն են անցնում, ինչը բավականին ժամանակատար գործընթաց է։ Արդյունքում՝  Վրաստանով բեռներ փոխադրելը տևում է 17-18 օր՝ նախկին մեկ օրվա փոխարեն։ 

Ըստ նրա՝ անցակետի թողանակությունը նվազել է, ներկայում Լարսում օրական սպասարկում են առավելագույնը 300 բեռնատար մեքենա, իսկ նախկինում դա հասնում էր 500-ի։ «Մեր հաշվարկներով՝ Վրաստանում ընդհանուր առմամբ մոտ 3 հազար մեքենա կա կանգնած։ Մենք հասկանում ենք, որ կան օբյեկտիվ պատճառներ, հնարավոր չէ այդքան շատ մեքենաներ սպասարկել, բայց պետք է խնդրի համար ինչ-որ մի լուծում գտնել։ Եղանակային պայմանների պատճառով՝ հատկապես ձմռանը, ավելի վատ կլինի, մի քանի անգամ վատ»,- նշեց «Սպայկա» ընկերության ներկայացուցիչը։

Նա նաև հայտնեց, որ վերջին մեկ շաբաթում վարունգով բեռնված երեք բեռնատար Լարսից վերադարձել է, որից մեկը՝ մոտ 20 տոննա, ամբողջությամբ աղբ են թափել։ Մյուս երկու մեքենաներում եղած վարունգն էլ եթե վաճառեն ներքին շուկայում, ապա ինքնարժեքից մի քանի անգամ ցածր գնով։ 

«Արտահանումն արդեն կրճատվել է, եթե նախկինում 10-15 մեքենա բեռ արտահանում էինք, ապա այսօր՝ 3-4 մեքենա»,- նշեց նա՝ հավելելով, որ առաջիկա եղանակային վատ պայմանների պատճառով խնդիրը կսրանա։ Նոյեմբեր-դեկտեմբերը պիկային շրջան է, բայց եթե այս վիճակը շարունակվի, ապա ավելի մեծ կորուստներ կունենանք և արտահանման ծավալները կնվազեն։ Բնական է, որ ընկերությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու»,- ասաց Կարեն Աղդայանը։

Նա նաև նշեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են՝ վրացի կոլեգաների հետ քննարկում են իրավիճակը։ «Մեզ մնում է միայն սպասել, Վերին Լարսի անցակետում միայն հայ բեռնափոխադրողները չեն, բայց պետք է այս խնդրին լուծում տրվի, հակառակ դեպքում բեռնափոխադրողները լուրջ խնդիրների առաջ կկանգնեն»,- ասաց Կարեն Աղդայանը։

Նշենք, որ Վերին Լարսին այլընտրանք ստեղծելու կարևորության մասին կառավարությունը բարձրաձայնում է, երբ բեռնափոխադրողները կանգնում են փաստի առաջ։ Իշխանությունները՝ որպես Լարսի ցամաքային ճանապարհին այլընտրանք, խոսում են լաստանավի գործարկման մասին, սակայն դա այդպես էլ չի իրականանում: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:30
Եգիպտական բանակը հաստատել է Իսրայելի սահմանի մոտ սահմանապահի զոհվելու փաստը,Իսրայելի զոհերն 3-ն են
Շաբաթ օրը Իսրայելի հետ սահմանին փոխհրաձգության ժամանակ Եգիպտոսի անվտանգության ուժերի անդամ է զոհվել։ Եգիպտոսի բանակի ներկայացուցչի խոսքով՝...
Աղբյուր` Panorama.am
17:21
Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում հունիսի 3-ի ցերեկը, 5-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև...
Աղբյուր` Panorama.am
17:14
Աղբյուրը նշում է, որ հետախուզության ղեկավարը կարող է զբաղեցնել Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, ամենայն հավանականությամբ, հանրապետության նախարարների նոր կաբինետ կանցնի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Մոտոցիկլետը բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Mercedes-Benz»-ին, տուժած ուղևորների վիճակը ծանր է
Հունիսի 3-ին, ժամը 12:39-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ցավակցությունն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ, որը, ըստ վերջին տվյալների, ավելի քան 250 մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:45
Նիկոլ, Աթաթուրքի գերեզման էլ գնա ու զեկուցի, որ ծրագիրն իրագործում ես. Շարմազանով
««Բայրաքթարների» կենացն էլ չմոռանաս խմել՝ Նիկոլ»։
Աղբյուր` Panorama.am
16:39
Էրդողանը երդվել է որպես Թուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում) երդվել է: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Ռուսական գազային հանգույցի նախագիծը տարեկան 30-35 մլրդ դոլար եկամուտ կարող է բերել Թուրքիային
Ռուսասական «գազային հանգույց» ստեղծելու նախագիծը, որն առաջարկվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից, կարող է Անկարային լրացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Սանկտ Պետերբուրգում հունիսի 3-ի ցերեկը ձյուն է եկել
Սանկտ Պետերբուրգում՝ հյուսիսային մասում, ձյուն է սկսել տեղալ, տեղի բնակիչները, զարմացած ձմեռային նման եղանակից, տեսանյութ են նկարահանել։ Այս...
Աղբյուր` Panorama.am
16:08
Իսրայելի բանակը հայտնել է Եգիպտոսի հետ սահմանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու զինվորի մահվան մասին
Երկու իսրայելցի զինվոր սպանվել են շաբաթ առավոտյան՝ Եգիպտոսի սահմանի մոտ տեղի ունեցած անվտանգության միջադեպի հետևանքով։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Ավստրալիայում ջերմաստիճանը ռեկորդային նվազել է
Ավստրալիայում ցուրտ է և ձյուն, որտեղ տարվա այս եղանակին օրացուցային ձմեռ է։ MIR 24-ը գրում է, որ տարվա այս եղանակի համար ջերմաչափերն իջել են...
Աղբյուր` Panorama.am
15:46
Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ ջոկատայինների գումարտակ կուղարկի Կոսովո
Հունիսի 4-5-ը ՆԱՏՕ-ի խնդրանքով Թուրքիան հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին շաբաթ օրը հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հանգիստը բնության գրկում. Պահպանե՜ք հակահրդեհային անվտանգության կանոնները
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ. «Հանգստյան...
Աղբյուր` Panorama.am
15:23
Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում էր մեր հասարակությանը. Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Քիշնևում հայկական համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ...
Աղբյուր` Panorama.am
15:12
Իսրայելական բանակը հաղորդում է Եգիպտոսի հետ սահմանին փոխհրաձգության մասին
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը շաբաթ օրը հայտնել է, որ Եգիպտոսի հետ սահմանի մոտ փոխհրաձգություն է տեղի ունենում։ «Եգիպտոսի հետ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ինչո՞ւ երեխան չի քնում, ինչո՞ւ է վատ երազներ տեսնում․ Մասնագետը՝ երեխաների քնի խանգարումների և քնի կարգավորման մասին
Մեր օրերում տարածված երևույթն է  երեխաների քնի խանգարումը։ Շատ դեպքերում ծնողների համար անհասկանալի են պատճառները ՝ ինչո՞ւ է երեխան ...
Աղբյուր` Panorama.am
14:50
Սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շուրջ 300մլն դրամի հափշտակություն է կատարել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված մեծածավալ քննության արդյունքում բացահայտվել...
Աղբյուր` Panorama.am
14:39
Զելենսկին հայտնել է հակահարձակմանը Ուկրաինայի պատրաստ լինելու մասին
Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ աշխարհում միակ սպառազինության համակարգը, որն ի վիճակի է պաշտպանել ռուսական հրթիռներից, ամերիկյան Patriot...
Աղբյուր` Panorama.am
14:31
Փաշինյանը գնացել է, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի. Խաչատրյան
«Ոչ տրամաբանություն փնտրեք, ոչ արժանապատվություն»։
Աղբյուր` Panorama.am
14:22
ԱԳՆ. Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հնդկաստանին ցավակցություն է հայտնել Օդիշա նահանգում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
14:13
Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի լայնածավալ զորավարժությունները
Էստոնիայում շաբաթ օրը մեկնարկել են ՆԱՏՕ-ի Baltops 23 լայնածավալ ռազմածովային զորավարժությունները, որին մասնակցում են դաշինքի ավելի քան 30...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եկեղեցին Աստծո տունն է, բաց է բոլորի համար և պատրաստ է օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը հայտարարություններ տարածել` թյուր և անհարկի շահարկումներ համարելով հունիսի 1-ին Ստեփանակերտի Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Ուժգին քամու և տեղումների հետևանքով Ասկերանի շրջանում ծառեր ու ջերմոցներ են վնասվել
Օրերս ուժգին քամու, անձրևի և կարկուտի հետևանքով շրջկենտրոն Ասկերանում և Նորագյուղ, Սարդարաշեն, Խրամորթ, Խաչեն, Ծաղկաշատ, Խնապատ համայնքներում...
Աղբյուր` Panorama.am
13:45
Կրասնոյարսկի երկրամասում երեք երեխա է մահացել առանձնատանը բռնկված հրդեհից
Կրասնոյարսկի երկրամասի Բոգուչանսկի շրջանում քրեական գործ է հարուցվել առանձնատանը բռնկված հրդեհի ժամանակ երեք անչափահաս երեխայի մահվան դեպքի...
Աղբյուր` Panorama.am
13:32
Ո՞ւմ է Ալեքսանդր Պետրակովը հրավիրել ազգային հավաքական
Առաջիկայում Ուելսի և Լատվիայի հավաքականների հետ հանդիպումն է
Աղբյուր` Panorama.am
13:26
Գրիզլով. Ռուսաստանը չի համագործակցի ԵԱՏՄ որոշ երկրների հետ՝ ի վնաս մյուսների
Ռուսաստանը մտադիր չէ համագործակցել ԵԱՏՄ երկրներից որևէ մեկի հետ՝ ի վնաս ասոցիացիայի մյուս անդամների: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Իրանագետ Կամրավան մեկնաբանել է Իրանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցած բախումները
Իրանի ղեկավարությունը և Աֆղանստանի թալիբների կառավարությունը պատերազմ չեն ցանկանում, երկու պետությունների սահմանին լարվածության վերջին սրումը...
Աղբյուր` Panorama.am
13:00
Փարաքարցի երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Հունիսի 3-ին, ժամը 02.30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնից Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 00.50-ին մարմնի տարբեր մասերի...
Աղբյուր` Panorama.am
12:51
Թուրքերը Նիկոլին տանում են Անկարա՝ որպես ռազմավար. Վահե Հովհաննիսյան
«Ներկայիս հայ հասարակությունը, ցավոք, չի վիրավորվում»։
Աղբյուր` Panorama.am
12:43
Լոս Անջելեսում դպրոցականների ծնողները բախվել են ԼԳԲՏ աջակիցների հետ
Լոս Անջելեսում տարրական դասարանների աշակերտների ծնողները կռվի են բռնվել ԼԳԲՏ աջակիցների հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail տաբլոիդը, որը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սոս Հակոբյան. Կա սեփական, կենսական տարածքի պաշտպանություն, եթե դրա համար կա կամք
16:26 03/06/2023

Սոս Հակոբյան. Կա սեփական, կենսական տարածքի պաշտպանություն, եթե դրա համար կա կամք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}