«Հրապարակ». Եկող շաբաթ մեկնարկող քառօրյային ընդդիմադիր շարքերն այլևս դատարկ չեն լինի
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հայաստան» խմբակցությունում երեկ թեժ քննարկում է ծավալվել խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցով: Խմբակցությունը որոշել է կրկին մասնակցել նիստերին, հատկապես այն բանից հետո, երբ անցած շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցությունը «բացեց ճանապարհը». նրանք ներկա էին գտնվել ԱԺ քվեարկությանը:
Հիշեցնենք, որ մանդատներից զրկելու հիմքը քվեարկությունների կեսից ավելիից բացակայությունն է: «Հայաստան»-ում տրամադրություններն անփոփոխ են` ովքեր ի սկզբանե կողմ էին խորհրդարան գնալուն, պնդել են, որ անիմաստ է նիստերին չմասնակցելը, ովքեր դեմ էին, պնդել են իրենցը: Միասնական որոշում չի ընդունվել, ավելի ճիշտ՝ որոշել են. ով համարում է, որ ճիշտը մասնակցությունն է, թող մասնակցի, ով` ոչ, կարող է չգնալ խորհրդարան: Եկող շաբաթ մեկնարկող քառօրյային, փաստորեն, ընդդիմադիր շարքերն այլևս դատարկ չեն լինի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման օրոք ազատված աշխատակիցներն այժմ 90 տոկոս դեպքերում հաղթում են դատարաններում
- «Հրապարակ». Հնարավոր է նորանշանակ դատախազը ԱԺ գնա՝ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ