Պատկան օղակները շարունակում են աչքի ընկնել իրենց անգործությամբ և խնդիրը կարգավորելու իրենց անզորությամբ․ Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«-Հայաստանի բեռնատարների վիճակը Վրաստանում շարունակում է մնալ ծայրաստիճան աղետալի:
- Ռուս-վրացական սահմանային անցակետում՝ Վերին Լարսում, ինչպես նաև Թբիլիսիի մատույցներում շաբաթներով հերթի սպասող հայ վարորդները շարունակում են ահազանգել իրենց օրհասական վիճակի մասին:
- Ամեն օր փչացող ապրանքները կործանման եզրին են հասցրել բազմաթիվ տնտեսվարողների, գյուղացիների ու արտադրողների:
Նման պայմաններում պետական պատկան օղակները՝ Վրաստանում ՀՀ դեսպանատունը, ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները շարունակում են աչքի ընկնել իրենց անգործությամբ և խնդիրը կարգավորելու իրենց անզորությամբ:
Շնորհակալություն եմ հայտնում լատվամիջոցներին, որոնք իրենց հրապարակումներով շարունակում են ահազանգել այս աղետաբեր խնդրի մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Լարսում հերթերի պատճառով թարմ գյուղմթերք ու կաթնամթերք արտահանողները կրել են վնասներ. Վահան Քերոբյան
- Լարսին այլընտրանք կա, անող չկա