Աղբի միկրոմասնիկները լցվելու են Սևանի ձկների ստամոքսը․Ահազանգ
Կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը գրում է․
«Ամոթ է «Վիկտորիա»․․․ Գումար եք վաստակում Սևանի շնորհիվ, բայց մեջքից եք խփում քախցրահամ ջրով աշխարհի երկրորդ ամենաբարձր լճին:
Լրացնեմ միտքս՝ սա Վիկտորիա հանգստյան տան կողքին գտնվող սելավատարն է, որը անձրևների կամ ուժեղ ձնհալների ջուրը ամենակարճ ճանապարհով ուղղում է դեպի Սևանա լիճը: Իսկ ի՞նչ է լինում այս ամբողջ աղբի ճակատագիրը։
Ասեմ, որ «Վիկտորիա»-ում հանգստացողների մաշկի վրա է նստելու լողալիս, երբեմն էլ ստամոքսն է լցվելու...
Իսկ միկրոպլաստիկը արդեն Գառնիի աղբյուրների միջոցով լցվելու է Գառնու ջրից օգտվողների ստամոքսը, ինչքան էլ մաքրենք Սևանը լցվող Վիկտորիայի աղբի հետևանքները մաքրման կայաններում
Աղբի միկրոմասնիկները լցվելու են Սևանի ձկների ստամոքսը և ստամոքսից՝ բոլոր օրգանների մեջ, որից հետո այդ նույն ձուկը ուտելիս՝ նաև մեր օրգանիզմը, իր բոլոր բացասական հետևանքներով ...
Շարունակելի...»։