Հասարակություն 20:22 18/11/2022 Հայաստան

«Արալեզ» ՀԿ-ն՝ վահան հայ հեղինակների համար. Վիկտորյա Մալոյան

«Հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության խնդիրները շատ արդիական են ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում առավել, քանի որ այստեղ մշակույթ ձևավորված չի, մեր հեղինակները շատ անպաշտպան են»,- Հայաստանի ստեղծագործական միությունների միացյալ ֆորումում հայտարարեց «Արալեզ» հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Վիկտորյա Մալոյանը։ Ֆորումը նախաձեռնել է հենց «Արալեզ» հասարակական կազմակերպությունը՝ հեղինակային, հարակից և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համահայկական ասոցիացիան։

Panorama.am-ի հետ զրուցում Վ.Մալոյանն ասաց, որ ասոցիացիան կատարելու է ոչ միայն իրավական, կրթական գործառույթներ, այլ նաև կներկայացնեն այս ոլորտում առկա նոր տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ հեղինակներին հնարավորություն կտան հավաքագրել հեղինակային և հարակից իրավունքներով հասանելիք վճարումները, ապահովել նրանց ինֆորմացիայի ու հաշվետվողականության թափանցիկությունը։

«Հեղինակները պետք է ոչ միայն վստահ լինեն, որ իրենց գումարները հավաքագրվում են պատշաճ կերպով, հատուկ համակարգերի միջոցով թափանցիկ տեսնեն, թե որտեղից, ինչքան գումար է հավաքվում, նաև բոլոր դատարաններում իրավաբանորեն պաշտպանված լինեն։ «Արալեզ»-ը պետք է հանդիսանա վահան, որը կպաշտպանի ոչ միայն իրավական դաշտում, այլևս այստեղ կա շատ կարևոր բարոյական գիծ, որը չպետք է խախտվի»,- ասաց «Արալեզ» ՀԿ գլխավոր տնօրեն Վիկտորյա Մալոյանը։

Նա նշեց, որ թեև շատ կարճ ժամանակ է ինչ գոյություն ունեն, բայց արդեն ունեն մի քանի հաջողություններ։ Օրինակ, առանց հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի իրավահաջորդների թույլտվությունը վերցվելու, ռուսական գործարաններից մեկը պատվեր էր վերցրել նկարչի՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի էսքսզներով հախճապակիի վրա տպագորություն անել և բավականին թանկ վաճառել։ «Մեր իրավաբանական խումբը դիմեց լիցենզիան ճշտելու համար, իրենց իրավաբանական բաժինը ներողություն խնդրեց, խնդրեց մինջդատական փուլում բոլոր հարցերը հարթեն»,- ասաց նա։

Վ. Մալոյանի ներկայացմամբ, Հայաստանում գոյություն ունեն արտադրողներ, որոնք Մարտիրոս Սարյանի կտավերը տեղափոխում են ուրիշ արտադրանքի վրա։ «Գիտեք, այստեղ միայն գումարային հարց չէ, կարևոր բարոյական հարց է։ Միգուցե իրավահաջորդները նույնիսկ գումար չպահանջեն, բայց լիցենզիոն իրավունքները պետք է անպայման վերցնել։ Հեղինակային իրավունքները, որպես ստրուկտուրա, շոշափելի բան չեն, բայց այն է, ինչ ծնողները թողնում են իրենց իրավահաջորդներին, իրենց գոյությունը, ամեն ինչն ապահովելու համար, և ոմն մեկը որոշում է, որ պետք է գողություն անի ուրիշի ունեցվանքն ու դրա վրա գումար վաստակի։ Կարելի է այդ գումարը վաստակել, բայց դա օգտագործելու համար անհրաժեշտ է վերցնել լիցենզիոն իրավունքները։ Ավելին՝ շատ պետական կառույցներ վարվում են նույնպես՝ դրամաշնորհներ տրամադրելով այն պրոեկտներին, որոնց համար իրավահաջորդից վերցված չեն լիցենզիոն իրավունքները։ Այսուհետ մենք պաշտպանելու ենք բոլոր հեղինակային իրավունք ունեցողներին»,- ասաց «Արալեզ» ՀԿ գլխավոր տնօրենը։

Նա նաև բացատրեց, թե ինչ պետք է անի բիզնեսի ներկայացուցիչը, օրինակ, եթե ուզում է հագուստ արտադրել՝ Մարտիրոս Սարյանի կտավներից որևէ դետալով. «Ամենաառաջին քայլը՝ հեղինակային ընկերության միջոցով իրավահաջորդներից կամ հենց հեղինակից վերցնի լիցենզիոն իրավունք ինչ-որ քանակի սերիա արտադրելու հնարավորությամբ, մնացած հարցերի շուրջ արդեն իրենք կարող են պայմանավորվել իրավաբանների միջոցով»։

Ըստ միջազգային օրենքի, հեղինակի մահից հետո 70 տարի հետո նրա նկարները, երաժշտությունը հանրության կողմից կարող են ազատ օգտագործվել, 70 տարի տնօրինում են իրավահաջորդները։

Վ. Մալոյանը նաև ասաց, որ մինչև այսօր պետք է պաշտպանվեին հարակից իրավունքների շահերը, բայց դա չի կատարվել Հայաստանում։ «Մենք առաջինն ենք լինելու, որը հավաքագրելու է հարակից իրավունքների համար վճարումները։ Օրինակ, կոմպոզիտորը գրում է երաժշտություն, ունի շատ հում տեքստ, գործիքավորողը գործիքավորում է, արդեն գործիքավորման իրավունքները պատկանում ենք գործիքավորողին, այդ գումարներն էլ են հավաքագրվելու»,- ասաց նա։

«Արալեզ» ՀԿ գլխավոր տնօրենը ներկայացրեց աշխատանքային ժամանակակից գործիքներ՝ օրինակ, FONMIX-ը, որի  շնորհիվ տեղի է ունենալու արհեստական ռոտացիա. «Այսինքն, եթե առաջ ռեստորաններում, սրճարաններում հնչեցվում էր երաժշտություն, որը նախատեսված է միայն մասնավոր նվագարկության համար, այդ երաժշտությունից պետք է հավաքագրվեն հեղինակային իրավունքներ տվյալ երաժշտության հեղինակի համար։

FONMIX-ը գործիք է, որն օրինական ձևով ոչ միայն հավաքագրում է հեղինակային իրավունքի համար վճարումները, այլ հնչեցում է երաժշտությունը, որի մոնիտորինգի շնորհիվ հավաքագրվում են հեղինակային իրավունքները, այսինքն ոչ թե միայն հեղինակային իրավունքների վճարն է կատարում տնտեսավարողը, նաև այդ վճարի դիմաց ինքն ունենում է կանոնակարգված ծառայություն, որի շնորհիվ տեսնում ենք թափանցիկությունը, թե որ ռեստորանում տվյալ հեղինակի երգը քանի անգամ է հնչել։ Այդ ամենը հեղինակը նույնպես տեսնում է»։

Ինչ վերաբերում է այս ոլորտը կանոնակարգող օրենսդրությանը, Վ. Մալոյանն ասաց, որ 2006 թվականին ընդունված որոշմամբ Հայաստանում պետք է հեղինակային և հարակից իրավունքներով զբաղվի մի կազմակերպություն, բայց օրենքը մնացել է թերի, քանի որ մատնանշված չէ, թե որ կազմակերպությունն է, տրված չի պետական լիցենզիա, այսինքն Հայաստանում գործում են մի քանի հեղինակային կազմակերպություններ, որոնք ունեն ՀՀ պետռեգիստրի համարժեք սերտիֆիկատ։

«Հստակ չէ, թե որ կազմակերպությունը պետք է վերահսկի ոլորտը։ Այստեղ կա իրավական շատ մեծ կոնֆլիկտ։ Հուսով ենք՝ ժամանակի հետ այդ հնարավորությունը կունենա այն կազմակերպությունը, որն իր ֆունկցիան ճիշտ ձևով կկատարի։ Այս կազմակերպուններից մեկը հենց մենք ենք և միակը, որը տեխնիկական միջոցներով ապահովում է թափաանցիկություն և նաև հավաքագրում է հարակից իրավունքներ»,- ասաց «Արալեզ» ՀԿ գլխավոր տնօրեն Վիկտորյա Մալոյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}