Քաղաքական 16:05 21/11/2022 Հայաստան

Երվանդ Թարվերդյան. Խաղաղությունը թղթով չի սահմանվում, այն պարտադրվում է

«Բազմիցս ասել ենք, որ խոսքով չէ խաղաղությունը լինում։ Խաղաղությունը մարդիկ պարտադրում են»,-News.am-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրաառնալով Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության փոփոխության վերաբերհակ հարցին։

Կուսակցության նախագահն ասաց՝ իր ղեկավարած քաղաքական ուժը դեմ է եղել խաղաղության պայմանագրին։

«Քանի որ Ադրբեջանը առաջնորդվում և հանդես է գալիս ագրեսորի դիրքից, երբևիցե չի կարելի այս պայմաններում նրա հետ որևէ փաստաթուղթ ստորագրել, այն էլ երկարաժամկետ խաղաղության կամ հաշտության պայմանագիր: Խաղաղությունը թղթով չի սահմանվում, այն պարտադրվում է: Մյուս կողմից միջազգային հարաբերություններում հավերժ խաղաղություն չի կարող լինել, այդպիսին չի գործում: Մենք փորձում ենք հաշտության համաձայնագիր ստորագրել մի պետության հետ, որը չի վերադարձնում մեր գերիներին: Շանտաժի դիրքերից է Ալիևը խոսում և նրա ագրեսորի հայտարարությունները պետք է անհանգստացնեն մեր իշխանություններին և նրանք չմուրան այդ խաղաղությունը, չշտապեին դա մինչև Նոր տարի ստորագրել, ի՞նչ է ձմեռ պապիկի նվեր են պատրաստում հայությանը»,-ասել է նա:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական և արևմտյան տարբերակներին, Թարվերդյանն ասել է. «Մեր ապիկար իշխանությունները հերթական անգամ հակասում են իրենք իրենց՝ հայտնելով, որ չկա որևէ տարբերակ: Եթե չկա որևէ տարբերակ, ինչու էիք բանակցություններ իրականացնում Ռուսաստանի կամ ԵՄ ներկայացուցիչների հետ: Եթե պետության անունից բանակցություններ են վարում ու ոչ մի արդյունքի չեն հասնում, առնվազն վարչապետը պետք է հեռացնի թե ԱԳ նախարարին, թե ԱԳՆ ամբողջ անձնակազմին, եթե նրանք հայտարարում են, որ ոչ մի տարբերակ չկա սեղանին դրված:

Մեր իշխանությունները տարօրինակ վարքագիծ են դրսևորում. մի օր ողջունում են ամերիկյան  ներկայացուցիչների հայտարարությունները, մի օր ողջագուրվում են եվրոպական գործիչների հետ, մի օր Ռուսաստանին են ցանկանում հաճոյանալ՝ հայտարարելով, որ իրենք պրոռուսական են: Եղբայր, ի՞նչ պրոռուսական, դու պետք է պրոհայկական լինես: Միավեկտոր քաղաքականությունը վտանգավոր է հայության համար»:

Ինչ վերաբերում է նրան, որ օրերս ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել պահպանել բանակցությունների տեմպը, Երվանդ Թարվերդյանը նշել է.

«Երևի թե ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով հաստատել էին, որ մինչև տարվա վերջ լինելու է խաղաղության համաձայնագիր: Խաղաղության համաձայնագիրը Արևմուտքի համար Ռուսաստանի ազդեցության նվազեցումն է, նրանք հաջորդ քայլին պետք է պնդեին թեկուզ Ադրբեջանի միջոցով, որ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, նաև տարածաշրջանից: Նրանք կասեն՝ եթե ունեք խաղաղության համաձայնագիր, ինչի՞ է պետք ռուսական ռազմաբազան: Այստեղ է, որ Հայաստանի իշխանությունը պետք է գիտակցի մեր շահը: Մենք պետք է վարենք շատ գրագետ արտաքին դիվանագիտություն, պետք է գիտակցենք, որ այսօր այս տարածաշրջանում ճիշտ կարգավորումով հետաքրքրված են նաև Չինաստանն ու Հնդկաստանը: Հայաստանն ավելի շատ պետք է մտածի անվտանգության, այլ ոչ թե այդ դեկլարատիվ փաստաթղթի մասին»:

Թարվերդյանը համոզմունք է հայտնել, որ ավելի լավ կլիներ, որ Հայաստանն ավելի լուրջ քննարկումներ իրականացներ Չինաստանի և Հնդկաստանի հետ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցմանը նրանց  ներգրավելու առումով. «ՀՀ իշխանություններն այսօր պարտավոր են ստեղծել այդ կոմունիկացիաները: Մենք տեսնում ենք, որ Իրանի պատրաստակամությունը Հյուսիս-Հարավի կառուցման գործում: Նրանց՝ այս կոմունիկացիայից օգտվելու իրավունքը մեզ հնարավորություն է տալիս մեր դաշնակցային հարաբերություններն Իրանի հետ ավելի լավացնել»:

Հարցազրույցն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։https://news.am/arm/news/731142.html



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}