«Ներիր, Ուկրաինա». Պորտուգալիայի վարչապետը «սպանել» է Կիևին իր հայտարարությունով»
«Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ ԵՄ-ն այլևս չի կարող նոր անդամներ ընդունել: Նա խոստովանել է, որ Բրյուսելն իզուր էր հույս ներշնչել իր դաշնակիցներին: Կներեք Ուկրաինա»,- այս մասին գրում է 24tnews.ru կայքը։
Կոստան հայտարարել է, որ Եվրամիությունն այլևս չի կարող ընդլայնվել: Ներկայիս ճգնաժամը դա պարզ է դարձրել: Սա նշանակում է, որ բոլոր այն խոստումները, որոնք ԵՄ-ն երկար տարիներ տալիս է Ուկրաինային, Վրաստանին, Բալկանյան երկրներին, դատարկ են։
«Անկեղծ լինենք, առկա ինստիտուցիոնալ կառույցի և բյուջետային ծրագրերի պայմաններում ԵՄ-ն չի կարողանում արդարացնել այն ակնկալիքները, որոնք ստեղծում է»,- ասել է նա։
Շատ փորձագետներ բազմիցս ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Եվրամիությունը անդամակցություն չի տա Ուկրաինային։ Տնտեսապես այս երկիրը ԵՄ-ին ոչինչ չի կարող տալ, բայց քաղաքականապես՝ այն արդեն օգտագործվում է։ Բացի այդ, Եվրոպան ստիպված կլինի կերակրել աղքատ պետությանը, և ոչ թե վարկերով, այլ չվերադարձվող ներարկումներով:
«Այո, Ուկրաինային տրվել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, բայց սա ավելի շուտ ուկրաինացիներին ուրախացնելու համար նախատեսված արարողակարգ է, որը ոչ մեկին ոչ մի բանի չի պարտավորեցնում։ Թուրքիան թեկնածու է 1999 թվականից և դեռ չի միացել Եվրամիությանը»,- գրել է 24tnews.ru-ն։
ՏԱՍՍ-ը, հղում անելով CNN Portugal-ին գրում է, որ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան CNN Portugal-ի կազմակերպած համաժողովում հայտարարել է, որ Եվրամիությունը հնարավորություն չունի արդարացնելու նոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի՝ իր կազմ ընդգրկման ակնկալիքները։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը