Քաղաքական 16:15 24/11/2022 Հայաստան

Զատուլին. Փաշինյանը ՀԱՊԿ-ից ուզում է «ամեն ինչ, կամ ոչինչ»

Հայաստանին տրամադրվելիք ՀԱՊԿ աջակցության մասին հռչակագրի նախագծի ստարգրմանը հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ պատրաստ չէ։ Nakanune.RU-ին նման կարծիք է հայտնել Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը:

«ՀԱՊԿ-ը գերադասեց գործել կուլիսներում, ոչ թե բացահայտ, երբ խոսքը գնում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մոտ մարտերի, այնուհետև՝ ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին։ Ինձ թվում է, որ հայկական կողմը նպատակ ուներ փոխել բանակցային ձևաչափը, որպեսզի հրապարակավ կամ իր կողմնակիցների միջոցով, հատկապես՝ սոցիալական ցանցերով, մեղադրի ՀԱՊԿ-ին անարդյունավետության մեջ և նվազագույնը հայ հասարակության մեջ բարձրաձայնի դաշնակիցներ փոխելու անհրաժեշտության մասին։

Ինչպես հասկացա, փաստաթուղթն ընդունելու հնարավորություն կար, չնայած նրան, որ Ադրբեջանն ունի լոբբիստներ ՀԱՊԿ-ում: Այդ դերը սովորաբար կատարում է Բելառուսի նախագահը։ Կասկածից վեր է, որ, ինչպես նման դեպքերում ասում է նախագահ Ալիևը, Ադրբեջանն ունի նաև ՀԱՊԿ-ում գործընկերներ, ինչպիսին է Ղազախստանը, որն առիթը բաց չի թողնում Հայաստանի հարցում Ադրբեջանի հետ որևէ կոնֆլիկտի մեջ մտնելու ցանկություն չունենալու մասին իր կարծիքն արտահայտելու համար։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ռուսաստանի պատվիրակության դիրքորոշումն ամբողջությամբ այն է, որ մենք պետք է ճանաչենք իրականությունը և անհրաժեշտության դեպքում աջակցենք մեր դաշնակից Հայաստանին: Բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ Հյուսիսային ռազմական օկրուգում տիրող իրավիճակի հետ կապված, Ռուսաստանը չէր ցանկանա  «երկրորդ ճակատ» Կովկասում, չէր ցանկանա հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսումը։ Ռուսաստանը դեմ է բռնությանը և տարածաշրջանում հին խնդիրների լուծման ռազմական մեթոդներին։

Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն այս հարցում կողմ է խաղաղության պայմանագրին, կարծես թե բոլորը նույնպես կողմ են խաղաղության պայմանագրին, բայց ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանը, հիանալի իմանալով ՀԱՊԿ-ի ներքին իրավիճակը և հասկանալով Ռուսաստանի ծանր վիճակը,  ՀԱՊԿ շրջանակներում Սողոմոնի որոշում գտնելու փորձը տանում է դեպի փակուղի՝ ի վերջո պահանջելով «ամեն ինչ, կամ ոչինչ»։

Ի՞նչ է փաստաթուղթ ստորագրելուց հրաժարվելը: Սա «ամեն ինչ, կամ ոչինչ» դիրքորոշում է, որն աշխատում է այն տեսակետի օգտին, որ ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական դաշտում այն կազմակերպությունը չէ, որի հետ Հայաստանը կապում է իր ապագան։ Փաշինյանի այս դիրքորոշումը ջուր է լցնում նրանց ջրաղացին, ովքեր կցանկանային ի վերջո հեռանալ ՀԱՊԿ-ից։ Դժվար չէ պատկերացնելը, որ այն ապագայում բարձրացնում է Ռուսաստանի հետ  ընդհանրապես դաշինք ունենալ խնդիրը։ Արտաքնապես այն այդպես չէ, բայց իրականում  հանգեցնում է հենց դրան։

Փաշինյանի նման հայտարարությունը սնում է Հայաստանում Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին քննադատողներին, որոնց Հայաստանի իշխանությունները ակտիվորեն աջակցում են։ Հայկական սոցիալական ցանցերում քարոզվում է այն միտքը, որ պետք է հրաժարվել Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից և նոր դաշնակիցներ փնտրել։ Եվ այս «դաշնակիցները» չգիտես ինչպես, մեկից հայտնվում են: Նենսի Փելոսին արդեն սեպտեմբերին այցելել է Հայաստան, Հայաստանի Ազգային ժողովի մակարդակով ակտիվորեն զարգանում են շփումները ամերիկացի կոնգրեսականների հետ, և կարելի է ասել, որ այժմ Փաշինյանը իր դիրքորոշմամբ փաստացի նպաստում է այս միտման զարգացմանը։

Ես կողմ եմ, որ ՀԱՊԿ-ն ավելի ակտիվ լինի հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Իրերը պետք է իրենց անունով կոչենք: Ադրբեջանական զորքերի՝ թեկուզ 8 կիլոմետրով Հայաստանի տարածք առաջխաղացումը խախտում է, և ՀԱՊԿ-ն այդ մասին պետք է հրապարակայնորեն հայտարարեր շատ ավելի վաղ։ Ցանկանալով հանդարտեցնել կրքերը և դիմելով ծայրահեղ միջոցների, ՀԱՊԿ-ն, ինձ թվում է, ընկավ ոչ միայն Ադրբեջանի, այլև հայկական կողմի ձևավորած  ծուղակը: Վերջինիս նպատակն է փոխել դաշնակիցներին։ Վլադիմիր Պուտինի այցը Երևան և Հայաստանի մայրաքաղաքում գագաթնաժողովի անցկացումը նպատակ ուներ վերականգնել վստահությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ, սակայն հենց Փաշինյանի գործողությունները, նրա հրապարակային մերժումը դժվարացրեցին այս խնդիրը և այսօր դաշինքի քննադատներին թույլ տվեցին զարգացնել իրենց գործունեություն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}