![](https://panorama.am/news_images/921/2760539_1/316550163_471786795104458_6403743464482372965_n.thumb.jpg)
Էդվարդ Ասրյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբին
Նոյեմբերի 21-ից 24-ը «Պաշտպանական կրթության զարգացման» հայաստանյան ծրագրի ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի խորհրդատվական խմբի կողմից ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների համար Հայաստանում անցկացվել է «Արհեստավարժ սերժանտական համակարգի դերը և նշանակությունը ժամանակակից զինված ուժերում» խորագրով սեմինար:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ միջոցառման շրջանակներում արտերկրի գործընկերները ներկայացրել են ժամանակակից զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի առանձնահատկությունները և զարգացման միտումները, վերջինիս դերակատարությունը զինված ուժերում և ժամանակակից պատերազմավարման գործում:
«Պաշտպանական կրթության զարգացման» հայաստանյան ծրագրի խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են անցկացված միջոցառման արդյունքները, նախանշվել հետագա փոխգործակցության ուղիները:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)