Երևանում դիտվում է ազոտի երկօքսիդի կոնցենտրացիայի աճման տենդենց
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիաների փոփոխությունը 2017-2021թթ․ ընթացքում.
«Չնայած նրան, որ ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան վերջին 5 տարիների ընթացքում չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ), դիտվում է կոնցենտրացիայի աճման տենդենց:
2021 թվականին ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան մայրաքաղաքի մթնոլորտային օդում կազմել է 0․027մգ/մ³:
Այս ցուցանիշն ավելի է.
◾️2017 թվականի համեմատ՝ 1․7 անգամ,
◾️2018 թվականի համեմատ՝ 1․5 անգամ,
◾️2019 թվականի համեմատ՝ 1․7 անգամ,
◾️2020 թվականի համեմատ՝ 1․2 անգամ։
Ազոտի երկօքսիդի 2021 թվականի առավելագույն օրական կոնցենտրացիան դիտվել է օգոստոսի 18-ին և կազմել 0.910 մգ/մ³, ինչը գերազանցում է ՍԹԿ-ն 22.7 անգամ:
Վերջին տարիների ընթացքում գրեթե համանման ձևով փոփոխվում է նաև շարժական և անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետվող ազոտի օքսիդների քանակությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին