
«Ժողովուրդ». Դատախազը հրաժարվում է ստորագրել ՔՊ-ական պատգամավորի գործը և դատարան ուղակել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ուշագրավ իրավիճակ՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և քաղաքացիների հետ միջադեպի գործով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատախազը հրաժարվում է ստորագրել և գործը դատարան ուղակել, ինչի արդյունքում գործը կրկին ուղարկվում է նախաքննական մարմին՝ քննությունը շարունակելու համար:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ գործը հասել է դատարան և դատարանից հետ է ուղարկվել նախաքննական մարմին՝ նորից քննություն իրականացնելու համար:
Իսկ ի՞նչ միջադեպի մասին է խոսքը. ինչպես հայտնի է, 2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, միջադեպ է տեղի ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջև։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են քաղաքացիները Սիսակ Գաբրիելյանի մեքենայի դիմացը փակել։ «Պողոսն է, ով է», «Գնում է պարգևավճարը ստանալու», «էթում ես պարգևավճարը ստանա՞ս» և նմանատիպ այլ արտահայտություններ էին անում քաղաքացիները, երբ Գաբրիելյանը բարկացած դուրս է գալիս մեքենայից, ու սկսվում է հրմշտոց, որի ընթացքում հնչում են փոխադարձ հայհոյանքներ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Գաբրիելյանը հարվածում ու քաշքշում քաղաքացիներից մեկին, հետո տվյալ քաղաքացին երևում է գետնին պառկած վիճակում։ Եվ, ահա, 2 տարի է՝ նախաքննություն է գնում այս դեպքով. Սիսակ Գաբրիելյանը տուժող է, իսկ, ահա, միակ մեղադրյալը ՀՅԴ ԳՄ անդամ, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանն է: Ի դեպ, Սիմոնյանը դիմել է իրավապահներին, որ կարողանա երկրից դուրս գալ, բայց արդեն երկու տարի է՝ նա չի կարողանում երկրից դուրս գալ, իսկ նախաքննությունը երկու տարի է, ինչ այստեղից այնտեղ է տեղափոխվում:
Այսքանով իրավիճակը չի ավարտվում. որոշվել է այս գործը Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից վերցնել ու տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Բորիկ Կոյտիկով. էլ ի՞նչ պիտի կատարվի, որ ժողովուրդը հասկանա՝ անօրինական երկրում ենք ապրում

