Թյուրքագետ. Մեծ կռիվ է հասունանում, ու մենք ունենք դե-ֆակտո թուրքամետ իշխանություն
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Այսօր Բաքու է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Այսօր նաև մեկնարկում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ: Դա կարելի է հեշտությամբ հասկանալ` նայելով զորավարժությունների աշխարհագրությանը` Իրանի հետ սահմանակից Աստարա, Իմիշլի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ: Ըստ զորավարժությունների սցենարի` նախատեսվում են վարժանքները գետը անցնելու (այսինքն` Արաքսը) և հակառակորդի թիկունքում ճեղք բացելու նպատակով: Այսինքն հստակ ուղղված է Իրանի դեմ:
Մի խոսքով` մեծ կռիվ է հասունանում, ու մենք ունենք դե-ֆակտո թուրքամետ իշխանություն, որն աջակցել է ոչ թե մեր բնական շահակիցներին, այլև մեր թշնամիներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, որոն նպատակը մեկն է՝ տարածաշրջանից վերացնել հայկական քաղաքական գործոնը»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն է անցկացվում
- Գեղամյան. Քանի իրենք հաղթում են հանրային օրակարգերի հարցում, մենք պարտվելու ենք
- Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ