Տնտեսություն 15:30 09/12/2022 Հայաստան

ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունն աճել է 80%-ով. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջնորդները` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկիր Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:

Կառավարությունից հայտնում են, որ ԵԱՏՄ երկրների առաջնորդներին Բիշքեկի Ալա-Արչա պետական կեցավայրում դիմավորել է Ղրղզստանի նախագահը, որից հետո տեղի է ունեցել համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

Նախ կայացել է նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Փաշինյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիներին ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումն ընթանում է ոչ դյուրին պայմաններում։

«Ներկա իրավիճակն, իհարկե, ազդում է Միության բոլոր անդամ-պետությունների հիմնական տնտեսական ցուցանիշների վրա, և բոլորիս համար այս դժվարին պահին պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք, որպեսզի առավելագույնի հասցնենք եվրասիական ինտեգրման ներգործությունը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները։

Չնայած ստեղծված իրավիճակին, ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ փոխադարձ առևտրում աճի միտում կա։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 80 տոկոսով», - նշել է նա։

Փաշինյանը բարձրաձայնել է տնտեսական միության համար արդիական մի շարք հարցեր։
«Եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրման կարևոր տարր է արդյունաբերական համագործակցությունը, և մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը՝ բոլոր խոստումնալից ձեռնարկումները խթանելու համար։ Այս համատեքստում այսօր մենք գործարկում ենք արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմ։ Համոզված եմ, որ այս ֆինանսավորման գործիքը կնպաստի մեր պետությունների տեխնոլոգիական զարգացմանը։

Հանձնաժողովի հետ միասին մենք սկսել ենք իրականացնել ճանապարհային քարտեզը՝ կլիմայական օրակարգի շրջանակներում: Հայաստանի համար հատկապես արդիական է «կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պահպանության թեման։ Զարգացնելով «կանաչ» էներգիան՝ Հայաստանն ակտիվորեն յուրացնում է վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Իրականացվում են միջոցառումներ մետաղագործական արդյունաբերության դեկարբոնիզացման ուղղությամբ։ Մենք ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրական տրանսպորտի օգտագործումը։

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել պարենային անվտանգության խնդիրների վրա։ Այս տեսանկյունից, ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ-երկրների ներքին շուկաների կայունությունն ապահովելու նպատակով կազմվել են գյուղատնտեսական կարևոր ապրանքների ինդիկատիվ հաշվեկշիռներ։ Սա արդյունավետ գործիք է Միության ներսում փոխադարձ մատակարարումների կարիքներն ու հնարավորություններն արագ որոշելու համար։

Նշեմ նաև Հանձնաժողովի աշխատանքը ներդրումային ագրոարդյունաբերական նախագծերի պորտֆելի ձևավորման ուղղությամբ, ինչը կարող է արդյունավետ գործիք դառնալ համագործակցության զարգացման և ներմուծման փոխարինման համար։

Եվրասիական օրակարգի հաջող իրականացման տեսանկյունից չափազանց կարևոր է բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելը։

Այս առումով, հայկական կողմն առաջնահերթ է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Մասնավորապես, մեզ համար զգայուն խնդիր է մնում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը։
Կառուցողական երկխոսության և փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով գնալու շնորհիվ հաջողվեց ապահովել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստվածության բարձր մակարդակ։

Սակայն, հաշվի առնելով գործընթացի բարդությունը, էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունից ելնելով, մի շարք չլուծված խնդիրներ են մնում։

Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության ընդհանուր գազի շուկայի առավելություններն ու ներուժը լիովին օգտագործելու նպատակով»,- նշել է Փաշինյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:53
Հայաստանի և Արցախի ՊՆ-ները հերքում
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն  է տարածել:...
Աղբյուր` Panorama.am
21:02
Մենք մեր բանակցային փաթեթը գոնե հրապարակել էինք, դուք տեղյա՞կ եք իրենք ինչ են բանկցում Թուրքիայի հետ․ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը մասնակցում  է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտության...
Աղբյուր` Panorama.am
20:31
Հայաստանի ներկա կառավարիչների ամենից ուժեղ կողմն՝ ամոթ չունենալն է․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը,արձագանքելով  Փաշինյանի այն հայտարարությանը, թե  2018-ից  հետո Հայաստանն ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
20:16
«Երևանը պատմական քաղաք է». թուրք ֆոտոթղթակիցը Հայաստանում է
Թուրքական սպորտային թերթերից մեկի՝ «Fanatik»-ի ֆոտոթղթակից Սերքան Հաջըօղլուն օրերս եկել է Երևան, շրջել քաղաքում, եղել Հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Подъёму»-ին ասել է, որ Երևանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումը։ «Դեռ ոչ. Մենք դա...
Աղբյուր` Panorama.am
19:48
Նպատակը՝ գաղտնազերծված տեղեկությունները հանրության սեփականությունը դարձնելն է․ Ֆարմանյան
ՀՀ նախագահի նախկին մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, որի պաշտոնավարումը համընկել էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային դիվանագիտության ու...
Աղբյուր` Panorama.am
19:33
Սերժ Սարգսյանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը»...
Աղբյուր` Panorama.am
19:24
Բաքվի բարբարոսական վարչախումբը պետք է հիշի, նախևառաջ, Ապշերոնի մասին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Շատերը գիտեն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի նավթագազային կարևորագույն ենթակառուցվածքներից մեկը...
Աղբյուր` Panorama.am
19:11
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը կմեկնի Ալբանիա
Մարտի 23 -ի լուսադեմին Ալբանիայի Դյուրես քաղաք կմեկնի Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ ծանրորդները մարտի 25-ից...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ավետիք Իշխանյան․ Իսկ մե՞նք․․․
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Ավելի քան մեկ շաբաթ ողջ Ֆրանսիան ապստամբում է։ Ապստամբում է կենսաթոշակային տարիքի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
18:48
Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթները կարող են վերսկսվել մեկ ամսից
Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները կարող են վերսկսվել մեկ ամսից։ Jnews-ի փոխանցմամբ՝ այս մասին «Mtavari Arkhi» հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
«Փոքր և միջին ձեռնարկությունների համար Ակբա բանկի անվճար բիզնես դասընթացները եղել են ոչ թե բիզնես պրոյեկտ, այլ սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
18:19
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը գրում է․ «Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Վեցյակի սեղանի» թեկնածուն Էրդողանից առաջ է անցնում․ Հարցում
Թուրքական մի շարք վիճակագրական-հետազոտական ընկերություններ գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ֆրանսիացիները ցանկանում են անցկացնել էկոլոգիապես ամենամաքուր օլիմպիական խաղերը
Արդեն  քննարկումներ են ընթանում Փարիզի օլիմպիական ավանի հանգստի և վերականգնման պայմանների վերաբերյալ: ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ֆուտբոլիստների վիճակը նորմալ է. Ալեքսանդր Պետրակով
«Ֆուտբոլիստների վիճակը  նորմալ է, սկզբում մի փոքր դիսբալանս կար, հիմա կարողացել ենք բոլորին բերել ընդհանուր հայտարարի, վաղվա խաղում...
Աղբյուր` Panorama.am
17:34
Իրացնելու նպատակով մեծաքանակ թմրամիջոցներ՝ ավտոմեքենայի պահեստային անվադողի մեջ
2022թ․ մայիսի 5-ին՝ ժամը 13:25-ին, բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակից մահացած վիճակում իրենց մոտ է...
Աղբյուր` Panorama.am
17:25
Չնայած Հայաստանի գործադրած կառուցողական ջանքերին, Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը. Արարատ Միրզոյան
 «ՀՀ արտաքին քաղաքականության  ուղղությամբ Հայաստանի համար շարունակել է առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության...
Աղբյուր` Panorama.am
17:19
Բոլորս էլ գիտենք՝ այս ինչ խաղ է մեզ համար ու ամեն ինչ լավ կլինի. Վարազդատ Հարոյան
«Հոգեբանական տեսանկյունից շատ լավ վիճակում եմ, ֆիզիկապես՝ առավել ևս։ Ամեն ինչ լավ է»,- ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Երեկ և այսօր Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության  ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում նե.  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
16:47
Կալաձե. Գերմանիայի ԱԳ նախարարը կտրված է իրականությունից
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Սյունիքի մարզում անշարժ գույքի գներն աճել են
Սյունիքի մարզն այս պահին հանրապետության ամենառիսկային գոտիներից է, բայց անշարժ գույքի գների առումով Երևանից ու Կոտայքից հետո ամենալուրջ գնաճային...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ռումինիան Կիևից պահանջել է իր պատմական հողերը
Ռումինացի սենատոր Դիանա Շոշոական օրինագիծ է գրանցել, որը կոչ է անում հրաժարվել Կիևի հետ բարիդրացիական հարաբերություններից և ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:19
Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս
Դատախազը հայցադիմումով պահանջում է վերականգնել պատճառված վնասը
Աղբյուր` Panorama.am
16:10
Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ են տրվել
Կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակած անձը կալանավորվել են
Աղբյուր` Panorama.am
16:01
Wildberries-ը և Ozon-ը նոր կանոն են մտցնում ռուսների համար
Ռուսները տեղեկացվել են կանոնների մասին, որոնք ներմուծում են Ռուսաստանի Դաշնությունում հայտնի առցանց խանութները։ Էլեկտրոնային առևտրի առցանց...
Աղբյուր` Panorama.am
15:50
Գերմանիայի արտգործնախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Վրաստանին խոստացել է Բեռլինի աջակցությունը եվրաինտեգրման ճանապարհին և կոչ արել շարունակել...
Աղբյուր` Panorama.am
15:41
Թուրքիայի մեջլիսի հանձնաժողովում ընդունվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանիսյի անդամակցության գործընթացին:...
Աղբյուր` Panorama.am
15:32
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
ՍԴ-ն հրապարակել է որոշումը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադի տարածքում ծառեր են հատվում
20:14 23/03/2023

Կասկադի տարածքում ծառեր են հատվում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}