Կենացներ բարձրացնելու հայկական մշակույթի պատմությունը
Ոչ մի հայկական խնջույք չի անցնում առանց բաժակ բարձրացնելու և կենացներ ասելու։ Հայերը այնքան լուրջ են վերաբերում կենացին, որ հաճախ դրա համար հատուկ թամադա են նշանակում։ Սակայն Հայաստանում այս ավանդույթի ծագման մասին քիչ բան է հայտնի։ Միևնույն ժամանակ, վկայությունն այն մասին, որ հայ ժողովուրդը խնջույքների ժամանակ կենացներ էր ասում, վերաբերում են մ.թ.ա.-ին։
«Անհնար է հստակ որոշել, թե երբ են հայերը սկսել կենաց ասել։ Այնուամենայնիվ, որոշ հուշումներ կան հնագիտական փաստաթղթերում: Արենիի քարանձավային համալիրում աշխարհի հնագույն գինեգործարանի հայտնաբերման շնորհիվ մենք գիտենք, որ Հայաստանի բնակիչները գինի են խմել դեռ մ.թ.ա. 4000 թվականին։ Ուստի, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանում առաջին կենացները սկսել են հնչեցնել հենց այդ ժամանակ»,- նշված է armmuseum.ru-ի նյութում, որի համար աղբյուր է հանդիսացել smithsonianmag.com կայքը։
Հայաստանում խնջույքների և կենացների մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է մեր թվարկության 5-րդ դարին, երբ երկիրը գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ։
«Գահնամակ» կոչվող փաստաթղթերը պատկերացում են տալիս, թե ինչպես են անցկացվել թագավորական խնջույքները Արշակունիների և Սասանյանների օրոք։
Խնջույքներին հիմնականում տղամարդիկ էին մասնակցում, իսկ տոնական խնջույքների ժամանակ կանայք առանձին էին նստում: Հավանաբար հենց այս պատճառով է, որ տղամարդիկ են գերիշխում հայկական կենացների մշակույթում: Կին թամադաները հազվադեպ են նույնիսկ այսօր:
«Կարելի է միայն կռահել, թե արդյոք նման ծեսեր եղել են հասարակ մարդկանց շրջանում «Գահնամակի» գրման ժամանակաշրջանում, քանի որ նրա էջերում արտացոլված է միայն հայ արիստոկրատների կյանքը։ Սակայն ազգագրագետ Լևոն Աբրահամյանը կարծում է, որ հասարակ ժողովուրդը ձգտել է ընդօրինակել թագավորական խնջույքները։ Այս տեսությունը հաստատվում է նաև 19-րդ դարի փաստաթղթերով, որտեղ հարսին և փեսային անվանում են թագավոր և թագուհի։
Բայց Հայաստանում կենաց ասելու ավանդույթը, ամենայն հավանականությամբ, առաջացել է դեռևս առաջին հայտնի Գահնամակի հայտնվելուց առաջ։ Երվանդունիների դինաստիայի ժամանակ գինի էին խմում արծաթե ռիթոններից և հավանաբար ուներ կենաց ասելու իր չփաստաթղթավորված ավանդույթը: Սերնդեսերունդ փոխանցվող ժամանակակից կենացներում հաճախ են հիշատակվում արևի լույսն ու կրակը՝ զրադաշտականության առանցքային խորհրդանիշները, որին հետևում էր հայերի մեծ մասը մինչև քրիստոնեության գալուստը։
Բացի գահնամականներից, հայ գրականության մեջ կենացներ բարձրացնելու մասին մինչև 19-րդ դարը գրեթե չի խոսվում։ Բայց դա չի նշանակում, որ այն ժամանակ ավանդույթը չկար։ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Փիթեր Քոուին ասել է. «Գրագիտությունը Կովկաս եկավ քրիստոնեության միջոցով: Այն ամենը, ինչը քրիստոնեական աստվածաբանություն չէր, բանավոր էր: Այդ պատճառով է կենացների մասին հիշատակումը կորել է»։ Հնարավոր է նաև, որ կենացներն այնքան սովորական էին հայերի կյանքում, որ դրանց մասին ուղղակի չարժեր գրել»,- գրված է նյութում։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան