Հրդեհ Երևանում. այրվել են պլաստմասսայե արկղեր
Դեկտեմբերի 11-ին, ժամը 10:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դոդոխյան փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում հրդեհ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, ըստ նախնական տվյալների այրվում են պլաստմասսայե արկղեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:44-ին, մարվել՝ 11:15-ին: