Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ժամկետը. Բորել. «Ազատություն»
«Ազատություն» ռադիոկայանը գրում է.
«Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ, այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների Բրյուսելում այսօր տեղի ունեցած նիստին։
Բորելի գնահատմամբ՝ առաքելության աշխատանքը «արդյունավետ» էր, բայց առաքելության ժամկետը չերկարաձգելու պատճառների մասին չխոսեց, միայն նշեց, որ «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն» առաքելությունը իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին պետք է ավարտի։
«Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի», - հայտարարել է Բորելը»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաստատել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը
- Միրզոյանը Անտոնիո Տայանիի հետ քննարկել է նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր
- Չավուշօղլուն քննադատել է Արևմուտքի դիտորդական առաքելությունները հայ-ադրբեջանական սահմանին
- Ես համոզված չեմ ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական դարձնելու մեջ. Նիկոլ Փաշինյան