Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 53 նոր դեպք
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 5-11-ը, կատարվել է ընդհանուր 2930 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 89 հիվանդ, մահվան դեպք չի գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում դեկտեմբերի12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 881 դեպք, որոնցից 435 060 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 247 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8712 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 396 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 240 491 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 106 նոր դեպք,1 մարդ մահացել է
- Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 155 նոր դեպք
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, 3 մարդ մահացել է
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 231 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին