Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց՝ ըստ հայկական ու ռուսական տարբերակների
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական էջը։ Ըստ աղբյուրի, նրանք քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը, ինչպես նաև Անդրկովկասում տրանսպորտային, լոգիստիկ և առևտրատնտեսական կապերի վերականգնմանն ուղղված նախագծերին։
Ուշագրավ է, որ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ որևէ հիշատակում ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ չկա։
ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Ն. Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան