Քաղաքագետ. Ու՞մ հետ և ի՞նչ է պատրաստվում քննարկել Արցախի իշխանությունը
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք Շահնազարյանը գրում է.
«Ադրբեջանցի «բնապահպանների» սադրանքի վերաբերյալ Արցախի տեղեկատվական շտաբի նախօրի հայտարարությունը պարզապես խայտառակություն էր։ Ասում են՝ հանքի աշխատակիցներն ու հարակից համայնքների բնակիչներն «ինքնաբուխ կերպով» են արգելափակել ադրբեջանցիների մուտքը հանքավայր։ Իբր թե՝ մենք մեղք չունենք, ժողովուրդն է «ինքնաբուխ» բաներ անում։ Բա ի՞նչ աներ ժողովուրդը, երբ տեսնում է, որ պետությունն իր տեղում չէ, բացակայում է։
Իսկ ահա Արցախի իշխանության ներկայացուցիչները կարողացել են համոզել ադրբեջանցիներին դադարեցնել «հանքավայրում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո»։
Հարց է առաջանում՝ ի՞նչ «լրացուցիչ քննարկումներ»։ Ու՞մ հետ և ի՞նչ է պատրաստվում քննարկել Արցախի իշխանությունը։ Չլինի՞ թե ուզում են Anglo Asian Mining ընկերության հետ համագործակցություն սկսել, հետո ասել, թե միջազգային ներդրումներ են բերել Արցախ։
P.S. Ում հետաքրքիր է թեման, այստեղ բավական բաց դրված է։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների այցերն Արցախ պետք է բացառել՝ ինչ նպատակ ու հիմք էլ առաջ քաշվի. Աբրահամյան
- Ադրբեջանցի «լրագրողները» սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Շուշիի հարակից հատվածում. Աբրահամյան
- Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է. բնապահպանության կոմիտե