Սերժ Սարգսյան. Այո, բոլորիս ակնկալիքներն ավելի շատ էին Ռուսաստանից
«Հայաստանի կառավարիչները կարո՞ղ են մեզ ցույց տալ, թե որոնք են խաղաղապահների պարտականությունները։ Դուք որևէ տեղ տեսե՞լ եք՝ այդ մասին ինչ է գրված»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ մասնակցում է Հանրապետության հրապարակում անցկացվող հրատապ հավաքին։
Նա նշեց՝ նոյեմբերի 9-ի հաjտարարության մեջ ինչ գրած է, ռուս խաղաղապահները կատարում են։
«Պետք չէ սեփական պրոբլեմները բարդել ուրիշի վրա։ 3-4 տարի առաջ մեղավորները նախկիններն էին, հիմա արդեն նախկիններին դժվար է մեղադրել, մեղադրում են խաղաղապահների՞ն, ռուսնե՞րին։ Այո, բոլորիս ակնկալիքներն ավելի շատ էին Ռուսաստանից։ Բայց ցանկացած ակնկալիք էլ կարելի է փչացնել, ինչպես արեցին։ Ինչպե՞ս կարելի է ծաղրել քո դաշնակցի բարձրագույն պաշտոնյային։ Ինչպե՞ս»,-ասաց նա։
Խնդրի լուծման հնարավորությունների մասին հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց՝ պետք է պայքարել, դիմակայել։
«Ուրիշ ի՞նչ հնարավորություն պետք է լինի։ Պատերազմից անցել է երկու տարի, չէ՞ին կարող վերականգնել բանակը։ Ամեն ինչ հակառակն են անում»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Տղա՞ եք, գնացե՛ք Գորիս-Կապան, գնացե՛ք Սև լիճ, Ջերմուկի սարերն ու Ստեփանակերտ․ Շարմազանով
- Սերժ Սարգսյան. Արցախցիներն այս անգամ էլ են դիմակայելու դժվարություններին
- Ոստիկանները Հանրապետության հրապարակում տոնածառն են հսկում
- Ադրբեջանից հնչող կամ ուրվագծվող պահանջների կատարումը խաղաղություն չի բերելու. Տիգրան Աբրահամյան