Տնտեսություն 13:37 26/12/2022 Տարածաշրջան

«Լույս». Փորձագետների կանխատեսումներով՝ 2030-ականներին Ադրբեջանի գրեթե բոլոր շահագործվող գազի հանքավայրերը գնալու են բնական կրճատման

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, շարունակելով Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի և ադրբեջանական գազի գործոնի թեմային վերաբերող հոդվածաշարը, այս անգամ անդրադարձ է կատարում Հարավային գազային միջանցքին՝ ուսումնասիրելով ընդլայնման առկա խոչընդոտները և հեռանկարները։

• Ինչպես Տրանսանատոլիական գազատարը (TANAP), այնպես էլ Տրանսադրիատիկ գազատարը (TAP) այս տարի արդեն իսկ շահագործվում են ամբողջ ծավալով։ Այսինքն՝ Հարավային գազային միջանցքի ընդլայնման հեռանկարներն ուսումնասիրելիս պետք է հասկանալ այս բաղադրիչներից յուրաքանչյուրի թողունակության ընդլայնման հնարավորությունները։

• Հիմնական գործոնները, որոնք առաջիկա տասնամյակի ընթացքում կազդեն Ադրբեջանից դեպի ԵՄ գազի մատակարարման վրա հետևյալներն են՝

- գազի արդյունահանման մակարդակը, մասնավորապես, կասպյան նոր հանքավայրերի զարգացման տեմպերը,
- Ադրբեջանի ներքին պահանջարկը, ինչպես նաև ադրբեջանական գազի նկատմամբ Վրաստանի պահանջարկը,
- Ադրբեջանական գազի համար թուրքական շուկայի հնարավոր մրցակցային առավելությունը ԵՄ շուկայի նկատմամբ (այսինքն այն, թե տնտեսական և քաղաքական տեսանկյունից TANAP-ով անցնող գազի ինչ մասնաբաժին է նպատակահարմար թողնել Թուրքիային)։

• «ԼՈՒՅՍ» հիմնադրամի  գնահատմամբ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առկա խողովակաշարերի ծանրաբեռնվածությունը և դրանք կարճ ժամանակում ընդլայնելու տեխնիկական անհնարինությունը, ավելի իրատեսական է մինչև 2025 թվականը Ադրբեջանից ԵՄ-ին լրացուցիչ տարեկան մինչև 5 մլրդ մ³ գազի մատակարարումը (բացի արդեն իսկ ստանձնած 10 մլրդ մ³ երկարաժամկետ պարտավորությունից)։

• Համաձայն փորձագիտական կանխատեսումների՝ արդեն 2030-ականներին Ադրբեջանի գրեթե բոլոր շահագործվող գազի հանքավայրերը բնական կրճատման են գնալու։

• Բոլոր իրատեսական սցենարների դեպքում կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը բնական գազի սեփական ռեսուրսներով լավագույն դեպքում ԵՄ գազի մատակարարումները մինչև 2025-ը կարող է հասցնել տարեկան 15 մլրդ մ³-ի, իսկ մինչև 2030-ը՝ 20 մլրդ մ³-ի։

• Նույնիսկ տարեկան 20 մլրդ մ³ գազ մատակարարելու դեպքում ԵՄ շուկայում ադրբեջանական գազի մասնաբաժինը կշարունակի մնալ ոչ այնքան մեծ՝ ԵՄ տարեկան սպառման (շուրջ 400 մլրդ մ³) առավելագույնը 5%-ը։

• Մոսկվայի և Թեհրանի կողմից ՀԳՄ միջոցով ԵՄ-ին ուղիղ գազ մատակարարելու հեռանկարը այսօր նույնքան անիրատեսական է (հիմնականում քաղաքական հանգամանքների բերումով), որքան 3 տարի առաջ։ ՀԳՄ միջոցով դեպի ԵՄ գազի մատակարարման ամենաիրատեսական այլընտրանքային աղբյուրը թերևս Թուրքմենստանն է։

• 44-օրյա պատերազմից և ՀԳՄ վերջին բաղադրիչի՝ Տրանսադրիատիկ գազատարի շահագործումից կարճ ժամանակ անց Ադրբեջանն ու Թուրքմենստանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին վիճելի «Դոստլուղ» (թարգմ․ «Բարեկամություն») հանքավայրի շահագործման վերաբերյալ։ Այն փաստը, որ ինչպես ՀԳՄ ամբողջական շահագործումը, այնպես էլ Բաքու-Աշգաբատ հուշագրի ստորագրումը անմիջապես հաջորդեցին 44-օրյա պատերազմին, ընդգծում է մի կողմից այդ իրադարձությունների փոխկապակցվածությունը, մյուս կողմից՝ դրանց աշխարհաքաղաքական ենթատեքստը։

• Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրներում և Ադրբեջանում միասին կենտրոնացված է բնական գազի հաստատված համաշխարհային պաշարների շուրջ 10%-ը կամ 19,2 տրլն մ³-ը։ Այս երկրները միասին արդյունահանում են համաշխարհային արդյունահանման շուրջ 5%-ը կամ տարեկան գրեթե 200 մլրդ մ³ գազ։

● Պատահական չէ, որ Ուկրաինական ճգնաժամի համատեքստում Բաքուն աննախադեպ ակտիվություն է դրսևորում Կենտրոնական Ասիայի երկրների հետ շփումներում։ Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունը լիովին տեղավորվում է Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի շրջանակներում, հետևաբար խրախուսվում է վերջինիս կողմից։ Այս տեսանկյունից հատկապես մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում բրիտանական և ամերիկյան էներգետիկ հսկաները, որոնք, բացի քաղաքական շահերից, ունեն նաև էական տնտեսական ներգրավվածություն թյուրքական աշխարհի էներգետիկ կառուցվածքում։ 

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնել է՝ Ակնայում ռուսները և թուրքերը լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}