Քաղաքական 16:09 13/01/2023 Հայաստան

Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները տարբեր են, Հայաստանի և Ադրբեջանինը՝100%-ով նույնական. Անդրանիկ Թևանյան

«Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով շուրջ 120 հազար մեր հայրենակիցներ պատանդի կարգավիճակում են հայտնվել»,-ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ  «Հայաստան» խմբակցությունն այն արդեն ներկայացրել էր դեկտեմբերին, ըստ որի՝ Ադրբեջանը միջազգային հանցագործություն է իրականացնում 120 հազար մարդու հանդեպ՝ ստեղծելով քաղաքական, անվտանգային, գոյաբանական և հումանիտար ճգնաժամ:

«Կարծում ենք, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտում է տեղի ունենում և ՌԴ խաղաղապահները պետք է բոլոր ջանքերը ներդնեն, որպեսզի այդ միջանցքը բացվի»,-հայտնեց պատգամավորը և հավելեց, որ Հայաստանն էլ պետք է ամեն կերպ աջակցի Արցախի ապաշրջափակման գործողություններին:

Թևանյանը հիշեցրեց, որ ներկայացված հայտարարության մեջ արձանագրվում է, որ շրջափակման գործողությունն ցույց է տալիս, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանն պետք է իրականացնի իր հանձնառությունը Արցախի անվտանգության ապահովման, ինքնորոշման իրավունքի համար:

«Եթե Հայաստանը չի իրականացնում իր այս ֆունկցիաները, ապա այն նշանակում է, որ Արցախի մեր հայրենակիցները վտանգվում են ոչ միայն ադրբեջանական գործողությունների արդյունքում, այլ՝ նաև Հայաստանի դիրքորոշման:

Մեր և իշխանությունների դիրքորոշումների տարբերությունն այն է, որ իշխանություններն ընդունում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և այն հրապարակային ասվեց: Այս իշխանությունները համարում են, որ արցախցիները պետք է շփվեն Բաքվի հետ ադրբեջանական օրենսդրության շրջանակներում: Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետները նույնական են այս հարցում: Նրանց թիրախներն նույնպես նույնն են՝ թիրախավորել են ռուս խաղաղապահներին և Ղարավբաղի իշխանություններին:

Այս մեկ ամիսը ցույց տվեց, թե ինչի կարող է հանգեցնել այն քաղաքականությունը, որը որդեգրել է Հայաստանի իշխանությունը: Լաչինի միջանցքը փակվել է ոչ միայն Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյուքում, այլև՝ նախորդ տարի Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման, որտեղ համաձայնություն է ձեռք բերվել, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը և հիշեցրեց, որ այդ մասին բաց տեքստով հայտարարել է նաև Ալիևը՝ Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովում և որևէ հակադարձում չի ստացել:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինայնի բոլոր հայտարարությունները և վերջին ասուլիսը ցույց են տվել, որ Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկն էլ ՀՀ-ի վարած քաղաքականությունն է, որը Ղարբաղը ճանաչում է, որպես Ադրբեջանի մաս:

Թևանյանը նկատեց, որ վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի և ՀՀ-ի դիրքորոշումները նույնական են, բայց Արցախից այդ միտքը հերքել են:

«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները տարբեր են, Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները գրեթե 100%-ով նույնական են և այս պայմաններում Լաչինի միջանցքը շարունակելու է փակ մնալ այնքան, քանի դեռ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել»,-ասաց Թևանյանը, և շեշտելով, որ ընդդիմության ներկայացրած հայտարարության հիմքում ընկած է քաղաքական ուղղության փոփոխությունը, որով Հայաստանը պետք է հետապնդի ԼՂ ժողովրդի ինքնորոշման հարցը, հավելեց. «Հայաստանը չպետք է առաջնորդվի՝ «Ղարաբաղը տանք, որ, միգուցե, խաղաղ ապրենք, կամ Հայաստանը փրկենք» կեղծ թեզերով»:

Նա իր կարծիքը հիմնավորեց նրանով, որ Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերը փոխկապակցված են, և Ադրբեջնը չի թաքցնում, որ ողջ Հայաստանի նկատմամբ ունի ծավալապաշտական նկրտումներ, որը հաստատում է նաև ՀՀ իշխանությունը, բայց նաև հայտարարում, թե գնալու են հանձնելու ժանապարհով:

Հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն ընթերցեց 2022 թ դեկտեմբերի 14-ին ԱԺ-ի ընդունած ՔՊ-ի հայտարարության տեքստը և, վնասակար համարելով ընդդիմության ներկայացրած հայտարարությունը, կոչ արեց դեմ քվեարկել նախագծին:

Մեկ ժամ տևած քննարկման վերջում Անդրանի Թևանյանը հայտնեց, որ եթե նախագիծը բացասական եզրակացությամբ մտնի ԱԺ օրակարագ և ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեն դրան, ապա Ադրբեջանն էլ ավելի է լկտիանալու, հետևաբար՝ նախագիծը միչև երկու ամսով հետ է վերցնում՝ նաև լրամշակման համար:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին շնորհավորել է սահմանազատման հարցում համաձայնության ձեռքբերման կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցին
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}