Քծնանքի մրցույթը շարունակվում է․ Ավետիք Իշխանյան
Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«Այն որ անարժանապատիվ մարդիկ միշտ քծնել են իրենց վերադասին նորություն չէ։ Բայց ինչ կատարվում է 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո Հայաստանում, բնորոշ է եղել միայն 1930-ականներին։
Իմ կարծիքով, առայժմ քծնանքի ամենաբարձր նշաձողը սահմանել է նախկին արդարադատության նախարար, այժմ ԲԴԽ նախագահը, որը հայտարարեց, որ տիրոջ նկարին նայելիս ինքն ազնվանում է։
Հետագայում նրա հետ մրցակցության մեջ մտան նրա տեղակալ, այժմ արդարադատության նոր նախարարը, որը հայտարարեց, որ Ձմեռ պապից խնդրում է կատարել իր տիրոջը խոստացած պահանջները։ Մրցության մեջ մտավ նաև Հայաստանի պսևդոնախագահը, որը զարմանք հայտնեց իր տիրոջ «իմաստուն» տնտեսական քաղաքականության համար։
Այսօր քծնանքի մրցության մեջ մտավ, հոգով և մարմնով վաճառական, անհայրենիք, քպ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որը տիրոջը քծնելու և ոտքերի առաջ սողալու համար բարբաջեց հակաարցախյան և հակառուսական բառակույտեր»։
Հարակից հրապարակումներ`
- Նպատակ ունեն ռուս խաղաղապահներին հեռացնել և հայաթափել Արցախը․ Ավետիք Իշխանյան
- ԼՂ կարգավիճակի հարցն առաջին հերթին կախված է Հայաստանի և ԼՂ հստակ դիրքորոշման հետ․ Ավետիք Իշխանյան
- Ահա նրա խոսքերը, որոնց տակ ստորագրում եմ․ Ավետիք Իշխանյան
- Ոստիկանության, քննչական, ԱԱԾ ղեկավարները հայրենիքի հաշվին «ընտանիք են պահում»․ Ավետիք Իշխանյան
- Համազգային խայտառակություն․ Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ