Քաղաքական 17:11 17/01/2023 Հայաստան

Սոս Հակոբյան. Լաչինի միջանցքը հեշտ չի բացվելու

«Բոլորս տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը շատ գեշ կերպով փորձում են Ռուսաստանին հանել տարածաշրջանից՝ Հարավային Կովկասից։ Մշտապես զսպված ռուսական արձագանքները, որ միշտ լսել ենք, արդեն փոխվում են շատ կոպիտ, կոշտ, երկրի առաջին դեմքերին ոչ հարիր հայտարարությունների»,-ասաց «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը, որը մասնակցում էր Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» թեմայով քննարկմանը։

Նա հարց հնչեցրեց, եթե Ռուսաստանին հեռացնում են, կա՞ մեկ այլ աշխարհքաղաքական տեսանելի ուժ, որը մեր մեջքը շարունակելու է քիչ թե շատ պահել, մեզ նեցուկ լինել՝ հաշվի առնելով այն փաստը, որ մենք լինելով փոքր երկիր, պետք է բալանսավորենք մեր թշնամիներին այլ՝ ավելի մեծ ու ազդեցիկ երկրների հետ դաշինքներով։

«Վստահաբար չկա։ Ասուլիսում Նիկոլ Փաշինյանը մի այդպիսի տեսլական ներկայացրեց։ Դա Ադրբեջանի ախորժակը զսպելու իր յուրահատուկ մեթոդն է։ Մտնելով թուրքական ազդեցության դաշտ՝ հույս ունի, որ Ադրբեջանի վրա ազդեցություն ունեցող Թուրքիան գուցե բացառի տարածաշրջանում բախումները»,-ասաց Սոս Հակոբյանը։

Նա այս առումով ուշադրություն հրավիրեց այն փաստին, թե Թուրքիան ինչ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում, ինչպես նաև Էրդողանի կալվածատիրական նկրտումներին, որոնք էմոցիոնալ ֆոն են ստեղծում Ադրբեջանում։ Նա նկատեց՝  Թուրքիան այդպես «տիրում է» Ադրբեջանին, նրա հասարակությանը, մինչդեռ Հայաստանին ու Թուրքիայի նկատմամբ ապատիա ունեցող հայ հասարակությանը տիրելը լինելու է բռնաճնշումներով ու մշտապես մահակի առկայությամբ, ինչպես եղել է պատմության տարբեր ժամանակներում։

«Մենք պետք է հասկանանք, որ այս ճանապարհը տանելու է Թուրքիայի կողմից Հայաստանի ներքին կյանքի օկուպացիայի՝ անգամ մի կողմ թողնելով այն, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանին օգնություն ցուցաբերած երկիրը դժվար շահագրգռված լինի մեր անվտանգությամբ»,-ասաց բանախոսը։

Անդրադառնալով պաշարված Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին՝ Սոս Հակոբյանը ցավ հայտնեց դրանց վերաբերյալ, անթույլատրելի ու հակացուցված համարեց բարձրաստիճան որևէ պաշտոնյայի հրաժարական։

«Այս իրավիճակում մեր հայրենակիցները զբաղված են ազդեցության գոտիներ բաժանելով, տիրելով։ Որևէ հրաժարական այս պայմաններում հակացուցված է, դա կարող է բերել պետական համակարգի ոչնչացման գործընթացի։ Հասկանալի է, որ Արցախում էլ պետք է լինի մրցակցություն, բայց այդ մրցակցությունը պետք է լինի նորմալ պայմաններում»,-նշեց Սոս Հակոբյանը՝ խորհուրդ տալով Արցախի, Հայաստանի պաշտոնյաներին քիչ տարվել լայվերով, ավելի շատ աշխատել, հիշեցրեց, որ Արցախում թիվ մեկ քաղաքական պաշտոնյան երկրի նախագահն է, ու պետք է իրեն պահի այնպես, ինչպես հարիր է առաջին դեմքին։

Նա ցավ հայտնեց, որ Արցախում նման իրավիճակի ականատես եղանք, ինչը թույլ տվեցին թե պետնախարարը, թե նախագահը։

«Կարծում եմ՝ շատ վտանագավոր է և մեզ կարող է տանել ինքնաոչնչացման այն կարծիքը, որ այսօր կամ վաղը պետք է Լաչինի միջանցքը բացվի, այլապես կորած ենք։ Իրավիճակն այնպիսին է, որ Լաչինի միջանցքը հեշտ չի բացվելու։ Թշնամու մոտ հաջողվել է դա դարձնել ազդեցության գործիք, և նա դա բանեցնում է։ Հնարավոր է, որ կարիք լինի երակարաժամկետ դիմակայության՝ հասկանալով, որ հետքայլը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների»,-ասաց «Հայրենիք»-ի խոսնակն ու հիշեցրեց, որ մարդիկ իրենց իրավունքների համար պայքարել են տարիներ շարունակ,  հակառակ սցենարի դեպքում, երբ տրվում ես թշնամուն, փրկություն այլևս չկա։

Ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչն ընդգծեց՝  ստեղծված իրավիճակում որպես օրակարգի առաջնահերթ խնդիր հասարակությանը պետք է  ներկայացնել իշխանափոխությունը։

«Բոլորը պետք է լավ հասկանան, ընդդիմությունը իրավիճակի փոփոխման գործիքներ, լծակներ չունի։ Դրանք ունի իշխանությունը։ Արցախում ինչքան էլ կազմակերպված լինի հասարակությունը, հույս ունեմ նաև քաղաքական իշխանությունը, Հայաստան պետության ազդեցությունը ԼՂ հարցի հանգուցալուծման, ընթացքի, տեսլականի, հորիզոնի առումով շարունակելու է մնալ շատ մեծ։ Մեծ խաղացողները՝ կլինի Ռուսաստանը, Եվրոպան խոսում են Հայաստանի հետ։ Հետևաբար մենք չպետք է մոռանանք, որ այստեղ իշխանափախության հարցը մնում է ոչ միայն Հայաստանի, այլ Արցախի հարց»,-ասաց նա։

Հակոբյանի խոսքով, իրավիճակը դժվար է, բայց անելանելի չէ։

Լուսանկարները՝ այսօրվա քննարկումից։











Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}