Քաղաքական 12:31 19/01/2023 Տարածաշրջան

Քաղաքացիները պահանջում են Պապիկյանի հրաժարականը

Մինչ Սուրեն Պապիկյանը, որ զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը, կառավարության նիստում թվարկում է գիշերը տեղի ունեցած հրեշավոր դեպքին հաջորդած պաշտոնանկությունները, սոցիալական ցանցերում քաղաքացիները պահանջում են հենց նրա հրաժարականը։

Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է
«ԳՆԱ՛ էլի, ԳՆԱ՛։
Ողջ-ողջ այրվել, զոհվել է 15 զինծառայող։
Էս Պապիկյանը հրաժարական տալու հավես չունի հա՞ ոնց որ։
Այսօր, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեծ ծանր։
Լավ, էլ ի՞նչ պիտի լինի, որ դուք հասկանաք՝ ձեր իշխանության ամեն օրը մահ է, ցավ, աղետ։
Ու ես իրավունք ունեմ լեգիտիմ կասկած ունենալու, որ սա ադրբեջանական հերթական դիվերսիան եղած լինի, կամ՝ քո ստեղծած բանակային բարդակը։
Արա, ԳՆԱ՛ էլի, ԳՆԱ՛»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ պահանջում է Պապիկյանի հրաժարականը։

«Առաջին երեք անձինք, որոնք պիտի սեփական դիմումով գրողի ծոցը գնան այս դեպքից հետո՝ վարչապետը, պաշտպանության նախարարը և ԳՇ պետն են»,-գրել է  հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա»,-գրել է  օգտատեր Մարինե Ավանեսյանը։

«Պահանջում եմ կառավարության հրաժարականը։ Պահանջեք բարձրաձայն»,-գրել է   Լիլիթ Բելյանը։

«Ծիսական զոհաբերությո՞ւն, թե դիվերսիա։ Այն էլ հին տոմարով Սուրբ Ծննդյան եւ հայտնության օրը։ Կամ ինչի՞ են նախարարը և ԳՇ պետը դեռ պաշտոնին։ Ինչի՞ զորամասը չուներ ջեռուցման արդի համակարգ։ Ինչի՞ է խախտվել ներքին ծառայության կանոնագիրքը, ինչի՞ չկար հակահրդեհային համակարգ, այն էլ ինժեներական զորամասում։ Այդ զորամասը շատ մոտ է ադրբեջանական դիրքերին ' եւ պետք է հատուկ ուշադրության տակ լիներ, իսկ զուտ կորպուսի գլխատմամբ հարց չեն լուծում»,-գրել է  Բագրատ Մովսիսյանը։

«Կառավարման սխալները միշտ բերում են զոհերի՝ լինի դա պատերազմական, թե ոչ պատերազմական պայմաններում։ Թե քաղաքային պայմաններում, թե ռազմական»,-գրել է https://www.facebook.com/lika.tumanyan/posts/pfbid02GjyLXsEitbE6N1dhbLtti4BztarRHZKcGxL9wsRu2uA6stngBhnqndaSqNLDzQPql  հայտնի լրագրող Լիկա Թումանյանը։

«Նորնալ երկրում էս պահին պետք ա ՊՆ կոչված ՊՆ նախարար-մանկավարժը հրաժարական տված լիներ ու բոլոր էն պատասխանատուները, ովքեր մեղավոր են իբր խաղաղ պայմաններում 15 տան ճրագ մարելու մեջ։ Ինչքան էլ ցավոտ է,բայց պետք է ասեմ՝ ամեն ազգ արժանի է իր ընտրած ղեկավարին»,-գրել է արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթարի մայրը՝ Աստղ Գալեյանը։

«Անվտանգության կանոնների չպահպանման պատասխանատուներին հասկացանք:
Բա ով ա պատասխանատու նրա համար, որ զորամասի մշտական տեղակայման վայրում կենտրոնական ջեռուցման փոխարեն վառարաններով են տաքանում»,-գրել է  փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարտավոր է հրապարակային մեղայականով հանդես գալ, հանրությանը ներկայացնել դեպքի մանրամասները, մեղավորներին և հայտարարել հրամանատարական կազմին քրեական պատախանատվության ենթարկելու և ոչ թե նրանց պաշտոններից հեռացնելու մասին։ Հռչակված զորամասը դա գյուղական մի տուն է եղել և զինվորներին փրկելու համար ստիպված են եղել տան պատերը քանդել, խայտառակ մի իրավիճակ։Մեր ունեցած տեղեկություններով այս պահին Պապիկյանը նույնիսկ դեպքի վայրում չէ։ Ինչ հեշտ են զոհվում մեր զինվորները։ Ցավակցում եմ ընտանիքներին»,-գրել է   իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է. 

«Այս գիշեր տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում, ոչ մարտական պայմաններում հրդեհից զոհվել են 15 հայ զինծառայողներ: Սա մեր բանակի պատմության մեջ ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած ամենամեծ կորուստն է, և հսկայական ողբերգություն բոլոր այն ընտանիքների համար, որոնք այս պատահարի արդյունքում զրկվել են իրենց որդիներից:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին, և պահանջում եմ խստագույն պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ում պաշտոնական գործողությունների կամ անգործության պատճառով տեղի է ունեցել այս սոսկալի ողբերգությունը»։

Հիշեցնենք, որ այսօր դատախազությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի, հունվարի 19-ին, ժամը 05:15-ին, ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:

ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով առերևույթ հանցագործության տարրերի առկայության փաստով կազմված փաստաթղթերը 2023 թվականի հունվարի 19-ին ուղարկվել  են Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}