Քաղաքական 15:16 23/01/2023

Կառավարության շենքից անընդհատ մեջքից խփում են բանակին. Ավետիք Չալաբյան

«Մեր այս բողոքի գործողությունն  ինչ-որ չափով ուշացած է։ Պետք է վաղուց բողոքեինք, հանգիստ չտայինք այս կառավարությանը, քանի որ այս իշխանության օրոք մեր բանակը դարձել է  երկրի խորթ զավակը»,- կառավարության շենքի դիմաց «Համախմբում» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունը հետևողականորեն, քայլ առ քայլ փորձում է  բանակը ծնկի բերել, բանակը կազմաքանդել, կոտրել նրա մարտական ոգին, մարտական կարողությունը։ Չալաբյանի խոսքով, Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ հայկական բանակը միայնակ էր մնացել թշնամական հսկայական կոալիցիայի դիմաց, քանի այս իշխանությանը ոչ մեկը չէր վստահում, դաշնակիցները երես էին թեքել, Եվրոպան, ԱՄՆ լուռ էին, Իրանն առաջարկում էր իր օգնությունը, սրանք չէին ընդունում։

«Բանակի ուսերին կոտրվեց ամբողջ պատերազմի բեռը։ Այս իշխանությունը նույնիսկ պատերազմիn չկարողացավ պատրաստվել, մեր երկրի ռեսուրսները մոբիլիզացնել։ Իսկ այն, ինչ մենք ունեինք, կօգներ մեզ, որպեսզի կամ հաղթեինք կամ խուսափեինք պարտությունից, մենք չկարողացանք օգտվել։ Արդյունքում ծանր պարտություն կրեցինք, և այդ ծանր պարտությունը ջարդվեց բանակի ուսերին։ Համարյա 1000 սպա է զոհվել այդ պատերազմի ժամանակ»,- ասաց Չալաբյանը։

Նա ընդգծեց, որ այսքանից հետո էլ իշխանությունը քայլ առ քայլ  շարունակում է ջարդել սպայակազմը, որը  բանակի ողնաշարն է։

«Հարյուրավոր քրեական գործեր են հարուցված սպաների դեմ։ Փորձում են մեզ բոլորիս համոզել, որ սպաներն են պարտվել այս պատերազմում, այն դեպքում, երբ պատերազմը կռվում և պարտվում են պետություններն իրենց ամբողջ կարողությամբ։

Բանակի բազմաթիվ սպաներ ստիպված հրաժարական են տալիս, դուրս են գալիս, քանի որ հասկանում են, որ հաջորդ քրեական գործն իրենց գլխին է ջարդվելու»,- ասաց Չալաբյանը։

Նա նշեց, որ կառավարության շենքից անընդհատ խփում են բանակին մեջքից։

«Գնացեք և խոսեք սպաների հետ, իրենք այդ մասին կասեն, որ անընդհատ  իրենց մեջքից են խփում։ Չգիտեն՝ ում դեմ կռվեն՝ թշնամո՞ւ, թե՞ սրանց, քանի որ վստահ չեն, որ իրենց թիկունքը պինդ է»,- ասաց հասարակական-քաղաքական գործիչը։

Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի դեպքին, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, Ավետիք Չալաբյանն ասաց. «Դեպքի մասին նոր ենք իմացել, առավոտյան արդեն 8 բարձրաստիճան սպա հեռացվում են պաշտոններից առանց ծառայողական հետաքննությամբ պարզելու այդ մարդկանց մեղքի բաժինը, կապ ունե՞ն, թե՞ ոչ, միանգամից մեղքի պատասխանատվության սլաքն ուղղում է  իրենց վրա։ Առավոտ ելույթ է ունենում վարչապետի աթոռին նստածը, ասում է՝  գիտենք, ով ինչի համար է պատասխանատու, բոլորն իրենց պատիժը կստանան։ Առաջինը դու պետք է քո պատիժը ստանաս, որովհետև այն մարդկանցից շատերը, որոնց գործից հանել ես, այս գործի անմիջական պատասխանատուն չեն, իրենք մեղք էլ չունեն, որ զինվորները մնում են այդ ախոռի մեջ, քանի որ իրենք չեն այդ պատասխանատուն։ Դու ես դրա պատասխանատուն։

Դուք ամեն ինչ ձախողել եք։ Այս ջահելների արդյունը, կիսատ մնացած կյանքի, կիսատ մնացած երազանքները ձեր խղճի վրա են, դուք եք իրենց կյանքը, երազանքները ընդհատել, եթե այդպես շարունակվի, սա վերջինը չի լինի»։

Նա ընդգծեց, որ նման դժբախտությունը չկրկնվելու, ծնկաչոք չապրելու համար պետք է հեռացնել կառավարության շենքում նստած մարդուն, ում ժամանակը վաղուց սպառվել է, ով քաղաքական հոգեվարքի մեջ է, բայց ինքն իր հոգեվարքը շարունակում է  մեր ամեն մեկի հաշվին. «Ինքը մեր կյանքն է տանում, մեր երեխաների կանքն է տանում։ Ուստի քո ժաmանակը սպառվել է։ Հեռացիր։ Ինչքան շուտ հեռանաս, այնքան լավ։ Քո հետևից ավելի լավերը կգան։ Ոչ մեկին մի վախեցրու, թե քո հետևից նախկիններն են գալու։ Չեն գալու,  ժողովուրդը նմակիններին չի ընտրելու։ Հեռացիր»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}