Աննա Հակոբյանի՝ դուստրերի հետ ժպտացող լուսանկարների հրապարակումը բարկացրել է մարդկանց
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Թեհրանից լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում, որտեղ դուստրերի հետ է ու ժպտում է։ Դա բարկացրել է սոցցանցերի շատ օգտատերերի։ Մարդիկ հիշեցնում են, որ հրդեհից մահացած տղաների մարմինները ծնողներին նոր են հանձնել, նրանց մի մասին դեռ հողին չեն հանձնել։
Կարեն Ղազարյանը գրում է.
«Այսօր մայր հողը իր գիրկն առավ օրեր առաջ «կացարանի» հրդեհից նահատակված Հայրենիքի 15 պաշտպաններին։ Հուղարկավորության ծանր մթնոլորտը ազդել էր ինձ վրա, դե փակված դագաղ փաթաթված եռագույնով, հազարավոր մասնակիցներ, հոգևորական և' զինվորական կարգ, անտանելի է այդ ամենի մասնակիցը լինելը, մի կերպ դիմացա։
Ու դրանից էլ ավելի անտանելի էր, երբ համացանցում հայտնվեց «վարչապետ» կոչվածի կնոջ և աղջիկների լուսանկարները։ Նույն ժամերին ԻԻՀ ում սննդի կետերից մեկում մետաղյա կերակրամանի շուրջ անթաքույց և լիրբ հրճվանքով իրենց ժամանակն էին անց կացնում երկրիս «տերերը»։
Երկար գրելու հավես չունեմ, ուղղակի ուզում եմ հիշեցնել իմ միամիտ հայրենակիցներին, որ ձեր' և ձեր զավակների կյանքը արժեք չունի նման կենդանիների համար, ուշքի եկեք' անտարբերությունը բախելու է բոլորիս դուռը։ Ուշքի եկեք։
Հգ.
Ցավակցում եմ մեր նահատակների ընտանիքի անդամներին, հարազատներին, բոլորիս, ամբողջ Հայ ազգին»։
Գոհար Սավազյանը գրում է.
«Էսօր իրենց անկողիններում կենդանի այրված 15 զինծառայողների հուղարկավորությունն է: Նրանց մեծ մասին օրեր էին մնում զորացրվելու համար...
Հ.Գ. Այս լուսանկարն արված է այսօր»։
Աննա Հակոբյանի գրառման ներքո մեկնաբանություններ ոչ բոլորը կարող են անել։ Երեսուն մեկնաբանողների մեծ մասը սրտիկներ ու արևներ են շարել։
Ինսթագրամում դեռ կան քննադատողներ։
Լրագրող Նաիրի Հոխիկյանը, վկայակոչելով իր տեղեկությունները, երեկ գրել էր.
«Ազդեցիկ կնոջը Թեհրանում ստորացրել են:
Իրանի մայրաքաղաքում ազդեցիկ կանանց համար նախատեսված միջոցառմանը մասնակցելիս Նիկոլ Փաշինյանի կինը տհաճ իրավիճակում է հայտնվել։
Թեհրանից ինձ հայտնի դարձավ, որ երբ Աննա Հակոբյանը փորձել է հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ստացել է միասնական բացասական պատասխան։ Հայաստանից մեկնած «ազդեցիկ կնոջը» զրո վերաբերմունք են ցույց տվել իրանահայերը՝ համարելով, որ իրենք դավաճանների հետ խոսելիք չունեն։
Ըստ իմ տեղեկությունների՝ նույնիսկ Թեհրանի հայկական եկեղեցիներում Աննա Հակոբյանը հնարավորություն չի ունեցել հանդիպել հոգևորականների հետ կամ օրհնություն ստանալ։ Սատանայի սպասավորների առաջ Աստծո տան դռները փակ են։
Այսպես մերժված են լինելու ամբողջ հայության կողմից։ Հերթով»։
Օգտատերերն այս գրառման ներքո արձագանքել են.
«Հարգանքներս Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչներին և հոգևորականներին»։
«Փաստորեն Իրանահայերն ավելի սթափ են մտածում։ Ողջունելի փաստ է։
Մնում է այստեղ մերժեն»։
«Իրանահայերի արարքը թող վարակիչ լինի»։
«Հայը դեռ իր խոսքն ասելու է դավաճան ոհմակին ու աշխարհին»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին