![](https://panorama.am/news_images/929/2785540_1/327283743_2210047682530096_8997069105182076597_n.thumb.jpg)
«Ալաշկերտ»-ի կազմը համալրել է կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը
Երևանի «Ալաշկերտը» նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով․
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը:
20-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել հայկական ծագումով ռուսական «Վիստա» ակումբում, «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի Գավաթակիր, իսկ «Ալաշկերտ» է տեղափոխվել «Նոայից»:
Հեռանկարային ֆուտբոլիստը ներկայացրել է նաև Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականները:
««Ալաշկերտ» տեղափոխությանը նպաստեցին ակումբի բարձր ամբիցիաները և Վահե Գևորգյանի գործոնը:
Թիմում բոլոր դիրքերում մեծ մրցակցություն կա, բայց հենց առողջ մրցակցության պայմաններում է հնարավոր աճ գրանցել: Պատրաստ եմ ներդնել բոլոր ուժերս»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Նալբանդյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)