«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը որոշե՞լ է պասիվանալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անվան հետ կապվող լրատվամիջոցներում կրճատումներ են սկսվել։ Տարին բարեհաջող չի սկսվել մեր գործընկերների համար։ Մասնավորապես տեղեկացանք, որ Yerevan today.am լրատվական կայքի անձնակազմին ասել են, որ փետրվարի 1-ից նվազագույն կազմով են աշխատելու։ Այլ լրատվամիջոցներում ևս կրճատումներ կլինեն՝ պայմանավորված ֆինանսական խնդիրներով։
Գործընթացը նաև քաղաքական ենթատեքստ ունի. թիմի հետ վերջին հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հաղորդել է, որ որոշել է պասիվանալ, քանի որ աջուձախից իրեն մեղադրում են, թե դաշտը զբաղեցրել է, չի թողնում, որ նոր ընդդիմություն ձևավորվի։ Թիմին ասվել է՝ ձեր անելիքները կազմակերպելու հարցում ազատ եք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում