![](https://panorama.am/news_images/929/2785779_1/f63d121c844dcb_63d121c844e10.thumb.png)
Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան
Հայաստանում Վրաստանի դեսպան է նշանակվել Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն, որն այդ պաշտոնը լքել է անցյալ տարվա աշնանը։
Վարչապետ Ղարիբաշվիլին հանդիպել է նոր դեսպանին և հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Վրաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է և ապագա դիվանագետին հաջողություն է մաղթել նոր պաշտոնում։
Շարվաշիձեն 60 տարեկան, պրոֆեսիոնալ դասախոս է, Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ։
1991թ.-ից տարբեր պաշտոններում աշխատել է կրթության նախարարությունում, եղել է արտաքին կապերի վարչության պետ, ապա՝ նախարարի առաջին տեղակալ։
«Նա ԹՊՀ ռեկտոր է ընտրվել 2016 թվականին և աշխատել վեց տարի։ Նա հեռացել է զբաղեցրած պաշտոնից՝ 165 հազար լարիի հափշտակության մեղադրանքով համալսարանի հաշվապահի ձերբակալության հետ կապված սկանդալի պատճառով։ Շարվաշիձեն ասել է, որ դրա հետ կապ չունի, համալսարանն է հայտնաբերել խախտումը և դիմել դատախազություն, իսկ ինքը պատրաստվում է զբաղվել միջազգային հարաբերություններով»,-գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին
- ՀՀ-ում Վրաստանի դեսպանատունը իջեցրել է պետական դրոշը
- Վրաստանի դեսպան. Նշանակալից է հայերի լուման Վրաստանի կառուցման գործում
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)