Հասարակություն 18:09 25/01/2023 Հայաստան

Մալաթիա տոնավաճառում իրավիճակը գնահատվում է հրդեհապայթյունավտանգ

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես Մալաթիա տոնավաճառ, չի գործելու։ Որոշումն ու դրա մասին ծանուցումն առաջացրել է տոնավաճառի աշխատակիցների դժգոհությունը։ Տոնավաճառի սեփականատեր ՍՊԸ տնօրենն էլ չի համաձայնում որոշման հետ։

«Իհարկե, համաձայն չեմ։ Թուղթ կա, դոկումենտ կա, ես բոլորը ցույց կտամ»,-ասաց նա Panorama.am-ի հետ զրույցում։

Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, հունվարի 18-ին տնօրինությանը ծանուցել են որոշման մասին, մինչև ընթացիկ շաբաթվա վերջ ժամանակ են տվել ապրանքները հավաքելու համար։

Նրա խոսքով, առաջին անգամ տոնավաճառում տեսչական ստուգումներ իրականացվել են  2021-ի հունիսին, արձանագրել են խախտումներ, որոնց հիմքով տրվել են կարգադրագրեր, սահմանվել են հստակ ժամկետներ խախտումները վերացնելու համար։

«2022 թվականի հունիսին տրված ժամկետը լրացել է, տեսչական մարմինը նորից գնացել, ստուգում է իրականացրել, արձանագրել է խախտումներ։ Դրանից հետո կայացրել է  տոնավաճառի գործունեության կասեցման որոշում։ Այս ընթացքում իրենք շտկումներ են իրականացրել, ՍՊԸ տնօրենը տեսչական մարմինին միջնորդություն  ներկայացրել կրկին ստուգում իրականացնելու համար։ Մեր մասնագետները գնացել են, ուսումնասիրություն են իրականացրել, այո,  որոշակի չափով աշխատանքներ իրականացվել են, բայց չեն իրականացվել այն ծավալով  ու նորմատիվներով, որոնք սահմանված են»,-ասաց Զոհրաբյանը։

Ըստ նրա, տեսչական մարմնի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքները գնահատվել են ոչ բավարար, իրավիճակը՝ «հրդեհապայթյունավտանգ», ուստի հունվարի 18-ին տնօրինությանը տեղեկացվել է, որ որոշումը մնում է անփոփոխ, պետք է միջոցներ ձեռնարկել առևտրի կենտրոնի տարածքում աշխատող տնտեսվարողներին տեղեկացնելու, առկա գույքը տարածքից հանելու մասին։

«Տոնավաճառի տարածքում բոլորը վարձակալության հանձնված տաղավարներ են, ժամանակ է տրվել դրանք դատարկելու համար։ Շատ դեպքերում տնտեսվարողները տեղյակ չեն խախտումների, խնդիրների մասին։ Աստված մի արասցե, եթե այնտեղ ուղղակի ծուխ լինի, ծխահեռացման համակարգ չկա, չեմ ասում պայթյուն, հրդեհ լինի,  մարդիկ ծխահարվելու են»,-նշեց Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ խախտումները վերացնելու դեպքում կասեցումը չեղարկելու որոշում կկայացվի։

Տեսչական մարմնի ներկայացուցիչն ասաց՝ Սուրմալուի ողբերգական դեպքը ցույց տվեց, վարձակալները խնդիրների մասին տեղեկացված չեն։

«Հաշվի առնելով նաև դառը փորձը՝ տնտեսական գործունեություն ծավալող քաղաքացիները շատ ավելի լավ կանեն՝  տնօրինությունից պահանջեն, որ ապահովեն իրենց կյանքի անվտանգությունը, դրա համար նրանք վճարում են ահռելի մեծ գումարներ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արտահերթ աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից տրվել է հանձնարարական սեղմ ժամկետներում իրականացնել  հրդեհատեխնիկական հետազոտություններ և վերահսկողական խիստ գործառույթներ հանրապետության   տարածքում գործող քաղաքացիական բոլոր խոշոր օբյեկներում՝ մասնավորապես՝ առևտրի խոշոր կենտրոններում, փայտամշակման, տպագրական արտադրամասերում, նավթամթերքի պահեստարաններում, ընդհանուր նշանակության պահեստներում, բազաներում և հասարակական նշանակության այն օբյեկտներում, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակումներ։

Նա նշել է, որ հրդեհատեխնիկական հետազոտության ավարտից հետո Տեսչական մարմնի կողմից կկայացվի  գործունեության կասեցման կամ շահագործման դադարեցման որոշումներ բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, որոնց կողմից շահագործվող շենք-շինություններում Տեսչական մարմնի մասնագետները կարձանագրեն հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության ապահովման համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:18
Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կիսվել է...
Աղբյուր` Panorama.am
22:55
Անկարան հայտնել է, թե հայերի կողմից ԱՄՆ-ում թուրք պաշտոնյաների վրա հարձակում է եղել
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ում ազգությամբ հայերի կողմից հարձակում է տեղի ունեցել համաժողովին մասնակցած թուրքական պատվիրակության անդամների...
Աղբյուր` Panorama.am
22:53
120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ. «Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գորիսում և Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից` Արցախի բնիկ ժողովրդի` 120,000...
Աղբյուր` Panorama.am
22:33
Մատենադարանը դիմել է միջազգային կառույցներին՝ ձեռնարկել միջոցներ Ռ. Վարդանյանի, ապօրինի ձերբակալված բոլոր հայերին ազատություն շնորհելու խնդրում
Մատենադարանի տնօրենությունի  հայտարարություն է տարածել՝ դիմելով պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
22:23
Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Սա ընդդիմության հերթական ֆիասկոն է. Աննա Կոստանյան
«Ողջ հրապարակում, բոլոր քաղաքացիների շրջանում, համատարած դժգոհություն է։ Հերթական հուսալքությունը, քանի որ էլի հստակ պլան...
Աղբյուր` Panorama.am
21:33
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, թե Արցախի Պաշտպանության նախարարությունը շարունակում է հանձնել իր սպառազինությունը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ...
Աղբյուր` Panorama.am
21:14
Այս իշխանությունը հող չի սիրում, փող է սիրում. հանրահավաքի մասնակից
«Հանրահավաքներ, հեղափոխություններ ու նման բաներ պետությունների առաջացման ժամանակ լրիվ բնական է, բայց դրանից հետո դրանք տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
21:01
«Արցախը կորած չէ, Արցախն այս պահին բռնազավթված է»
«Մասնակցում եմ հանրահավաքին նախ ցույց տալու միջազգային հանրությանը, որ չենք հարմարվել Արցախի կորստի հետ»,-Panorama.am-ին ասում է...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ես Երևանի, Հայաստանի համար էլ եմ վախենում. Բռնի տեղահանված արցախցի
«Զոռով հասել ենք Երևան՝ չորս օրում, շատ վատ, շատ մեծ դժվարություններով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված...
Աղբյուր` Panorama.am
20:26
Եթե նորմալ ազգային իշխանություն ձևավորվի, շատ բան կփոխվի մեր իրականության մեջ. հանրահավաքի մասնակից
«Առաջին հերթին Նիկոլի հրաժարականին պիտի հասնենք մենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Ազգային կոնիտեի հանրահավաքի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:13
Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 մարդ արդեն Հայաստանում է
Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան։ Հակարիի կամուրջը հատել է 21,076 տրանսպորտային միջոց։...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ըստ Ադրբեջանի դատախազության երևակայության՝ ԱՀ ԱԳ նախարարը ներգրավված է եղել բալիստիկ հրթիռների կիրառման մեջ
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության երևակայության՝  ԱՀ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «հանցավոր համայնքի կազմում ներգրավված է եղել...
Աղբյուր` Panorama.am
20:04
Արցախցի Սոսեն արդեն Հայաստանում է
Արցախցի Սոսե Բալասանյանը, ով հրաժարվում էր դուրս գալ Արցախում գտնվող իր հայրական տնից, արդեն Հայաստանում է։ «Չներեք ինձ վեր Ձեզ թողեցի...
Աղբյուր` Panorama.am
19:43
Փաշինյանին հեռացնելու նախօրոք հայտնած գործընթացը չստացվեց, մենք սխալվեցինք. Վազգեն Մանուկյան
«Կհայտարարենք, երբ ենք անում հանրահավաքը։ Իսկ վաղվանից՝ երթեր, բողոքի ցույցեր»։
Աղբյուր` Panorama.am
19:29
Հայաստանը Եվրահանձնաժողովից օգնություն է խնդրել Ղարաբաղից բռնագաղթածներին ընդունելու համար
Հայաստանը դիմել է Եվրահանձնաժողովին՝ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածների զանգվածային ժամանման հետևանքով խնդիրները լուծելու օգնության խնդրանքով։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Շտապօգնության մեքենաներով ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հոգի
Շտապօգնության ծառայության միջոցով  այսօր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվեցին խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հայրենակից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:07
«Դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ». Եռաբլուրում քաղաքացին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին
Սեպտեմբերի 19-20-ի Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում զոհված զինծառայողներին հուղարկավորում են «Եռաբլուր»...
Աղբյուր` Panorama.am
18:52
Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում Ռուսաստանին. Վազգեն Մանուկյան
«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, բայց դրան ներկա էր նաև ռուսական զորքը, որը խաղաղապահ զորք անվան տակ կանգնած էր Արցախում միայն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ադրբեջանը ձերբակալել է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը, այն հատուկ է արված. Ավետիք Չալաբյան
«Այսօր արդեն ակնհայտ է, որ Արցախում տեղի ունեցածը Ալիև-Փաշինյան զույգի ծրագրված գործողության արդյունք էր, և թշնամին դրա մասին բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղակատվություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ եվրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցույցեր
Հոկտեմբերի 5-ին Գրանադասյում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ եվրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցույցեր։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Արցախի թեմի առաջնորդ. Վտանգված է մեր ինքնությունը
«Մենք Տիրոջից պետք է խնդրենք իմաստություն համախմբման համար, որովհետև դրա հրամայականն է այժմ»,- Հանրաետության հրապարակում հանրահավաքի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ցանկացած երկրում, բացի Հայաստանից, Նիկոլն արդեն գոյություն չէր ունենա որպես ղեկավար.Վազգեն Մանուկյան
«Պարտադիր չէ, որ ամեն օր տեղի ունենան հանրահավաքներ, բայց այն գործիքներից մեկն է»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:58
Բաքուն մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
Ադրբեջանի կողմից նախօրեին գերեվարված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին...
Աղբյուր` Panorama.am
17:49
ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է
Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա եկել է մտել Հայաստան: ArmeniaSputnik-ին ասել ...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մարդ է զոհվել
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա Մոֆե կոմունայում հզոր պայթյունի հետևանքով մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան
20:33 30/09/2023

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}