16:27 27/01/2023 Հայաստան

Չալաբյան. Մեզ պետք է շատ ավելի մոբիլ բանակ

«Ցանկացած բարդ համակարգ ու նրա ղեկավարությունը պետք է մտածի երեք կտրվածքով. կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, նույնիսկ գերերկարաժամկետ, հակառակ դեպքում համակարգը, պետությունը դառնում են կարճաժամկետի պատանդ, քանի որ չեն կարողանում ձևավորել ռազմավարական կարողություններ»,-ասաց հանրային գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Նա այսօր մասնակցում էր «Այլընտրանքային ծրագրեր» նախաձեռնության կազմակերպած «Այսօրվա և վաղվա Հայաստանը. ինչ ունենք և ինչին պետք է հասնել» թեմայով պանելային քննարկմանը։

Օրինակ, Չալաբյանը կարծում է, որ 10-20 տարվա կտրվածքով Հայաստանը տարածաշրջանում պետք է դառնա բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական կենտրոն։

«Դա իրատեսական է։ Ինչո՞ւ։ Մենք ունենք ռազմական սպառնալիք, ռազմական գործողությունների վտանգ ու դրան դիմագրավող բանակ, որը շատ ինտենսիվ կերպով ստեղծում է նման տեխնոլոգիաների պահանջարկ։ Օրինակ, նման պահանջարկ չկա Սլովենիայում կամ Ուրուգվայում»,-ասաց Չալաբյանը։

Նրա խոսքով, Հայաստանում կա բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, որը մինչև վերջերս եղել է քաղաքացիական լուծումներ տրամադրող, բայց աստիճանաբար սկսում է  դեմքով շրջվել դեպի ռազմական ոլորտ։

Այս առումով բանախոսը մատնանշում է Իսրայելի օրինակը, որը զարգացել է նաև ՏՏ ոլորտի զարգացման ու դրա արտադրանքի արտահանման շնորհիվ։

«Իսրայելը հետևողականորեն գնացել է այդ ճանապարհով։ Նախ բավարարել է սեփական կարիքները, ապա արտահանել։ 2022 թվականին Իսրայելն առաջին անգամ Ռուսաստանից շատ սպառազինություն է արտահանել։ Ռուսաստանը հիմնականում տանկեր է արտահանում, իսկ Իսրայելը բարձր տեխնոլոգիական սպառազինություն։ Հիմա ես հարցնում եմ, ինչո՞ւ այսօր մենք չենք կարող կենտրոնանալ մեր կարիքների բավարարման վրա, իսկ վաղը դառնալ դրա արտահանողը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանը տարիներ շարունակ սպառազինություն գնել է Ռուսաստանից, իսկ այն այսօր չի վաճառում։

Չալաբյանի խոսքով, այդ ուղիով գնալիս խնդիրներին լուծում է տրվելու ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով։

«Միշտ պետք է մտածել առկա ճգնաժամը հաղթահարելու մասին, ու որպեսզի ճգնաժամից ճգնաժամ չապրես, պետք է մտածել երկարաժամկետ կտրվածքով ինչ հիմնարար խնդիրներ են պետք լուծել»,-ասաց նա։

Չալաբյանն ընդգծեց՝ սեփական ուժերով անվտանգությունն ապահովելը փոքր երկրների համար բարդ է, այդ պատճառով պետք է միշտ նժարին դնել՝ ինչ ես ակնկալում ռազամավարական դաշնակցից ու ինչ ես պատրաստ տալ դու դաշնակցին։

«Մենք ասում են՝ Ռուսաստանը լավ գործընկեր չէ, իսկ մենք լա՞վ գործընկեր ենք Ռուսաստանի համար»,-ասաց նա։

Նրա խոսքով, պետք է շատ արագ տեմպերով Հայաստանը վերականգնի իր անվտանգային կարողությունները, քանի որ մեր անվտանգության ֆունդամենտալ ճարտարապետությունը խարխլված է։

«Պետք է մտածել, թե ինչպես պետք է վերականգնել ճարտարապետությունը, վերանայել  տրամաբանությունը։ Դիրքային պաշտպանության տարբերակով մենք այլևս չենք կարող դիրքերը պաշտպանել։ Բանակի վերաձևում է պետք, որպեսզի բանակը կարողանա լրիվ նոր տրամաբանությամբ կռվի»,-նշեց բանախոսը։

Չալաբյանի համոզմամբ, անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի ժամանակ Ջերմուկում թշնամին կարողացավ դիրքեր գրավել, քանի որ դրանք տեղորոշված էին, նույնիսկ գիտեին ամեն զինվորի ու խրամատի տեղը, կարողացել են ճշգրիտ խոցման հետևանքով դիրքը ոչնացնել։

«Երբ նրանք առաջացան դեպի քաղաքի կողմը, առաջախաղացումը ձախողեց։ Ինչո՞ւ, քանի որ նրանց դեմ հանդիման գնացին մեր մոբիլ խմբերը, որոնց դիմակայության մեջ թշնամին պարտություն կրեց, քանի որ տեղորոշված չէին, ճշգրիտ խոցում չկարողացան իրականացնել։ Հետևաբար մեզ պետք է շատ ավելի մոբիլ բանակ, շատ ավելի լավ կառավարվող, լավ ինֆորմացված, լավ հետախոզությամբ ու ճշգրիտ խոցող միջոցներով։ Սա խնդիր է, որի լուծումը տարիներ է տևելու, բայց մեկ ջոկի, գնդի, ստորաբաժանման համար՝ ավելի քիչ։ Սա պետք է անենք, եթե չենք ուզում անընդհատ դրսից անվտանգություն մուրալ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Ադրբեջանի ամբողջ բանակը չէ, որ արդիականացված է, գրոհն իրականացնում են արդիականացված մոբիլ խմբերը, ապա դրանից հետո գրաված դիրքերը պահում են հին տրամաբանությամբ գործող բանակի ստորաբաժանումները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:46
«Հետք». Թթվասերի 10 նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, դրանք անվտանգ չեն
Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում,...
Աղբյուր` Panorama.am
20:54
Իշխանություն, որն արձանագրում է, և հանրություն, որը շարունակում է հանգիստ ապրել․ Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ ««Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգ կա և´ Հայաստանի,...
Աղբյուր` Panorama.am
20:45
Կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես ՀՀ Սահմանադրությանը համահունչ․ Ալեքսանդր Ազարյան
ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Բարձրագույն  դատական խորհուրդը...
Աղբյուր` Panorama.am
20:38
Թե ինչքան դատարկ և անասելիք էր Նիկոլ Փաշինյանը․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Կառավարական ոհմակին ուղղված ակնհայտորեն սարքած հարցերի շարանի մեջ Արարատ Միրզոյանին բաժին էր...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ստեղծված իրավիճակում իր կեցվածքն ու դիրքավորումը կարևոր են․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն...
Աղբյուր` Panorama.am
20:24
Պետք է հերթով Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի աչքը մտցնել․ իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրում է․ «Ամեն անգամ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը, նկատի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին պարտավորեցրել են 5 մլն եվրո փոխհատուցում վճարել
Թբիլիսիի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը:...
Աղբյուր` Panorama.am
20:04
ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին,կան տուժածներ
Մարտի 22-ին, ժամը 16:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մետրոյի տարբեր կայարաններում ձերբակալվել են 24 և 26 տարեկան երկու երիտասարդներ
Մարտի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են...
Աղբյուր` Panorama.am
19:42
Արմավիրում կասեցվել է ավազի լվացմամբ զբաղվող ընկերության ապօրինությունը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է․ «Արմավիրում կասեցվել է ավազի լվացմամբ զբաղվող ընկերության ապօրինությունը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել
Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել...
Աղբյուր` Panorama.am
19:25
ԵԽԽՎ համազեկուցողները Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք խումբ ուղարկել Արցախ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ԳԵՈ)...
Աղբյուր` Panorama.am
19:13
«Օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնար հայկական լրատվամիջոցների վրա. ԶԼՄ-ների ղեկավարներ
Վրաստանի քաղաքացիական հասարակությունը մարտի սկզբին բազմահազարանոց բողոքի ակցիաներ նախաձեռնեց ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին»...
Աղբյուր` Panorama.am
18:58
«Տելեգրամ»-ում նորից սկսվել է մեծ ապատեղեկատվության ալիք․ Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ «Հայրենակիցներ, քանի որ «Տելեգրամ»-ում նորից սկսվել է մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փորձագետ. Սի Ցզինպինը Ռուսաստան է այցելել աշխարհի հանդեպ պատասխանատվության զգացումով
Չինաստանը հատկապես սպասում է, որ Ուկրաինայում շուտափույթ խաղաղություն լինի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստան է եկել պատմական...
Աղբյուր` Panorama.am
18:33
Գորայք-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:21
Փարիզի ամառային օլիմպիական խաղերին հնարավորինս քիչ ջահեր կօգտագործվեն՝ պահպանելով շրջակա միջավայրը
2024թ. Փարիզի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են հնարավորինս քիչ ջահեր օգտագործել ավանդական փոխանցավազքի ժամանակ ՝ ելնելով...
Աղբյուր` Panorama.am
18:11
Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը
«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։...
Աղբյուր` Panorama.am
18:10
2030-ին Թուրքիան կարող է անցում կատարել դեպի ջրային պաշարներով աղքատ երկրների կատեգորիա․ թուրք պրոֆեսոր
1993-ից սկսած ողջ աշխարհում մարտի 22-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է ջրի համաշխարհային օր։ Ինչպես այլ երկրներ, այնպես էլ Թուրքիան, բախվում են...
Աղբյուր` Panorama.am
18:05
Սուր հռետորաբանության պայմաններում նոր ագրեսիայի վտանգներ և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ իսկապես կան. Արարատ Միրզոյան
«Վլադիմիր Վարդանյանը հենց նոր հայտնեց, որ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ծխելը դադարեցնելու արդյունքները
Առողջապահության նախարարությունը մի քանի կետով ներկայացրել է, թե  ծխելը դադարեցնելուց հետո ինչպիսի ադյունքներ կարող են գրանցել.  ....
Աղբյուր` Panorama.am
17:41
Առաջիկայում ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվա ատարած այցն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը գնահատում է կառուցողական և անկեղծ։...
Աղբյուր` Panorama.am
17:35
Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»
Ամերիկյան առաջատար պարբերականներից «Bloomberg»-ը Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների մասին հոդվածում նշում է, որ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում. Արարատ Միրզոյան
«Անկեղծ ասած, մի փոքր զարմացած եմ, թե ինչ մեկնաբանությունների առիթ կարող է տալ ԵՄ-ի առաքելությունը, որովհետև նրա մանդատը հստակ ամրագրված է...
Աղբյուր` Panorama.am
17:16
Արմեն Գրիգորյանն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային հարցեր
Մարտի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին: ԱԽ գրասենյակից...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ադրբեջանում ավելի է սրվել հայատյացության քարոզը, բայց մենք համառորեն շարունակելու ենք բանակցել. Արարատ Միրզոյան
«Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, ինչպիսին, օրինակ, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացը, մյուս կողմից մենք տեսնում...
Աղբյուր` Panorama.am
16:42
Վրաստանի խորհրդարանում պատգամավորների ծեծկռտուք է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում վիրավորել և խոսափողներ են նետել միմյանց վրա, երբ քննարկում էին ուսանողների համար պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
16:25
Մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ  մաքսային հսկողության աշխատանքների պարզեցման,...
Աղբյուր` Panorama.am
16:17
Արևշատյանի «Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ-տեսաբանները. XVIII-XIX դարեր» գրքում ի մի են բերվել հայ միջնադարյան երաժշտատեսական ավանդույթները
Լույս է տեսել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Կրիստալ» տեսակի թմրամիջոցը լուրջ հոգեկան խանգարումների պատճառ կարող է դառնալ
14:55 22/03/2023

«Կրիստալ» տեսակի թմրամիջոցը լուրջ հոգեկան խանգարումների պատճառ կարող է դառնալ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}