Իրավունք 16:30 30/01/2023 Հայաստան

Դատարանին Արամ Գասպարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել

Արամ Գասպարյանի (Չիկոյի) գործով դատական նիստն այսօր մեկնարկեց հինգ րոպե ընդմիջմամբ։ Պաշտպաններից մեկը չէր կարողանում մեքենան կայանելու վայր գտնել Կենտրոն նստավայրի շենքի մոտ։

Նիստի մեկնարկին դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց՝ գործով ամբաստանյալ Արամ Գասպարյանի շահերը բացի Դավիթ Կարապետյանից, կպաշտպանեն նաև  Արամ Վարդևանյանն ու Մերի Սաֆարյանը։

Դատավորն ասաց՝ միջնորդություն է ստացվել պաշտպան Արամ Վարդևանյանի կողմից ամբաստանյալ Արամ Գասպարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Մինչ միջնորդության քննարկումը, դատարանը լսեց վկաներից մեկին՝ Հովհաննես Սարգսյանին։
Սարգսյանն ասաց՝ ինչ ցուցմունք տվել է, կրկնում է. «Արամ Գասպարյանին բռնել տարել են, առանց որևէ քրեական հանցագործության դատում են», ի պատասխան դատախազի հարցի, ասաց՝ ցուցակ ոչ ուղարկել է, ոչ էլ դրա մասին հիշում է, Վարդևանյանի հարցին ի պատասխանն էլ ասաց՝ որևէ մեկի կարծիքին չի բռնացել, եղել են Փաշինյանի աջակիցներ, որոնք մինչև վերջ չեն փոխել իրենց դիրքորոշումը։

Դատախազը հայտարարեց, որ վկայի ցուցմունքում ու դատարանում հայտարարությունների միջև էական տարբերություններ կան, ամբաստանյալի պաշտպաններն ի պատասխան հայտարարեցին՝ նախաքննական նյութերը բոլորին հասանելի են, կարելի է համեմատել։

Նա առաջարկեց հնարավորինս շուտ քննարկել խափանման միջոցի հարցը, քանի որ այդ հարցը 7 ամիս չի լսվել։ Դատարանը համաձայնեց քննարկել խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը, որից հետո նոր լսել մյուս վկային։

Արամ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ, նախապատրաստել է մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը:

Բացի այդ, Արամ Գասպարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալ Հայկ Մերուժանի Եղիազարյանին համոզելու և այլ եղանակներով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության և քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Դրանից բացի, Արամ Գասպարյանը, պաշտոնատար անձ հանդիսացող Հայկ Եղիազարյանից և ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի ավագ մասնագետ Արամայիս Հարությունի Պողոսյանից ստացել և առանց անձանց համաձայնության հավաքել ու պահել է նրանց վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ:

Նույն գործով Հայկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ և իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունցի ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով պետության և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:











Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:26
Ինչո՞ւ է ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի կենսագրականից թաքցվել «Սորոսի հիմնադրամ»-ում աշխատելու փաստը
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատարանի դատավորի ընտրության հարցը։  ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում...
Աղբյուր` Panorama.am
13:15
Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արցախցի պատգամավոր
«Մեծ ակնկալիքներ ունեմ շարժումից,  Բագրատ Սրբազանից»,-լրագրողների հետ զրույցում մինչ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումն ասաց Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:10
Վստահեցնում եմ ձեզ՝ 2026թ-ի ընտրություններին Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
«Ինչո՞ւ է վարչապետը ասում, որ այդ 4 գյուղը ոչ թե տվել ենք, այլ վերցրել ենք։ Որովհետև մենք հնարավորություն ունենք սահմանն...
Աղբյուր` Panorama.am
13:08
Խարկովը ենթարկվել է ԱԹՍ-ների հարվածների
Խարկովը հերթական ռուսական հարձակման տակ է, քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է unian.net-ը: Ժամը...
Աղբյուր` Panorama.am
12:19
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ
Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում Մայիսի 21-ին ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
12:16
Եկեղեցին իր գործը թողած, զբաղվում է քաղաքական առևտրով. Ալեն Սիմոնյան
«Ինձ համար ահավոր անընդունելի է, որ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ։ Չպետք է եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:59
«Կասպերսկի»-ն կիբեռանվտանգության դասընթացներ է անցկացրել Ինտերպոլի աշխատակիցների համար
«Կասպերսկի» ընկերությունն Ինտերպոլի աշխատակիցների համար անցկացրել է կիբեռանվտանգության փորձագիտական առցանց թրեյնինգների շարք: Բոլոր...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ձեր նպատակը մարդկանց վարժական հավաքներում ընդգրկե՞լն է, թե՞ պատասխանատվության ենթարկելը. Արսենյանը՝ ՊՆ փոխնախարարին
Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության ևզինծառայողի կարգավիճակի...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Ստրատեգիական համբերության մասին
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։ Շարժումը...
Աղբյուր` Panorama.am
11:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Դուք քաղաքական հեթանոսներ եք, ուզում եք վեղարների տակ թաքնված իշխանություն զավթել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
«Ես մոտեցել եմ ամբիոնին արձանագրելու, որ մեր ընդդիմադիրները զբաղված են պարզագույն ստախոսությամբ»,- ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
11:22
Wildberries-ով սկսել են մեքենա վաճառել
Wildberries օնլայն հարթակում վաճառքի է հանվել ռուսական արտադրության Lada մանիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ընկերությունը՝ նշելով, որ...
Աղբյուր` Panorama.am
11:02
Լիլիթ Բլեյան. Արդեն մտքում ունե՞ք վաղվա ձեր ալիբին
Երգչուհի, երգահան, լրագրող Լիլիթ Բլեյանը գրում է. «Հիշո՞ւմ եք, ձեր վարչապետը ՄԱԿ ի ԱԽ նիստի օրը հատուկ եթեր ունեցավ, որտեղ երկու անգամ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Կպեք ձեր աթոռներին, ինչքան կպնեք, այնքան կսոսնձվեք, երբ հեռացվեք, աթոռն էլ ձեր հետ է հեռացվելու, փոխարինվելու է ազգային աթոռով. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«ԱԺ նիստի օրակարգում բացակայում է այս օրերին հանրությանը հուզող և օրակարգային հարցերը»,- Ազգային ժողովում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ուկրաինայում բանակին նվիրատվությունների մակարդակը զգալիորեն նվազել է. Ուկրաինացի դերասանուհի
Ուկրաինայում բանակին նվիրատվությունների մակարդակը զգալիորեն նվազել է։ Այս մասին հայտնել է դերասանուհի եւ կամավոր Ալլա Մարտինյուկը։ Դերասանուհու...
Աղբյուր` Panorama.am
10:36
ՀՀ ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը
Հայաստանի Ազգային ժողովը 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը։ Առաջարկը...
Աղբյուր` Panorama.am
10:29
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է, մի քանիսիդ չհաշված. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
Ազգային ժողովի ամբոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան  Վարդանյանը նախ հիշեցրեց արձակագիր Հրանտ Մաթևոսյանի խոսքերը՝...
Աղբյուր` Panorama.am
10:19
Ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն ոչ թե սահմանազատում է, այլ մանր ջեբկիրություն է, մանր գողություն. Խաչատրյան
«Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք»։
Աղբյուր` Panorama.am
09:49
Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունենալու փաստաբանների գործադուլ՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական խայտառակ փոփոխությունների դեմ բողոքի:...
Աղբյուր` Panorama.am
09:47
Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
Մայիսի 20-ին, ժամը 19:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան-Հացիկ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Խաչիկյան. Ոստիկաններին առանձնակի դաժանությամբ բացատրում էի Գումիլյովի Էթնոգենեզի պասիոնար տեսությունը
Կիրանցում երեկ բռնի ուժով բերման ենթարկված Արմեն Խաչիկյանն ու մյուսները  երեք ժամ անց ազատ են արձակվել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման ու նվաստացման դեպքը մինչ օրս շարունակում է անպատիժ մնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ ամիս՝ ապրիլի 15-ին, տեղի ունցած սահմռկեցուցիչ խոշտանգման ու նվաստացման դեպքը շարքային...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». «Կուզեմ Նիկոլը հեռանա, իր քթին հարված լինի, որ այս պարտությունները հաղթանակ չներկայացնի». Արամ Մանուկյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանը Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո այդպես էլ...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Կին դատավորների զգալի մասը ցանկություն չունի գնալ ԲԴԽ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կին դատավորների մեծ մասը...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Հրապարակ». ՔՊ-ականների հանրային վայրերում լինելուց խուսափելու պատճառով իրենց սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա 2 շաբաթներին ԱԺ-ում բուռն իրադարձություններ են սպասվում, վաղվանից մեկնարկում են...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Վերջին 15-20 օրվա ընթացքում իշխանությունները «մարտի են նետել» ահռելի քանակությամբ նոր ֆեյքերի
«Փաստ» թերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկից սկսյալ, իսկ վերջին մեկ շաբաթում՝ առավել...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանին մուծումներ կատարած 24 նվիրատուներից 7-ը անանուն են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Լավագույն ավանդույթները» շարունակվում են. «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փոխանակ մոդուլային կացարաններ ձեռք բերեն ՊՆ-ի համար, ձեռք են բերում ՆԳՆ-ի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 30 մլն դրամ է տրամադրել մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Փաշինյանի ոստիկանները «հերոսաբար» շարունակում են «Կոլցո» գործողությունը Կիրանցի ու հայ ժողովրդի դեմ
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանի ոստիկանները «հերոսաբար» շարունակեցին «Կոլցո» գործողությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}