Իրավունք 20:31 30/01/2023 Հայաստան

Արարատի մարզի դատախազությունը բողոքարկել է Արտավազդ Մարգարյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Արարատի մարզի դատախազությունը երկար մտածելուց հետո որոշեց, որ չպետք է համակերպվի ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանի ազատության հետ: Նրանք բողոքարկել են Արտավազդ Մարգարյանի կալանավորումը մերժելու մասին Արտաշատի դատարանի որոշումը:

Հիշեցնեմ, որ հունվարի 14-ին Արտաշատի դատարանը մերժել էր պաշտպանյալիս կալանավորելու քննիչի միջնորդությունը միաժամանակ ձերբակալությունը ճանաչել էր անօրինական (ոչ իրավաչափ):
Դեռ այն ժամանակ դատական նիստում մանրամասն հիմնավորեցի, որ քննչական կոմիտեի նկարագրած (հնարած) հանցագործության հետ Արտավազդ Մարգարյանին կապը որևէ կերպ չի հիմնավորվել, այսինքն՝ բացակայում է հիմնավոր կասկածը, թե վերջինս կատարել է հանցանք: Բացի դրանից, դատարանում հայտնեցի, որ անգամ այն պարագայում, եթե իսկապես լիարժեք հաստատված լիներ հիմնավոր կասկածը, նույնիսկ բոլորս մեր աչքերով տեսած և ականջներով լսած լինեինք, որ այդպիսի հանցագործություն տեղի է ունեցել և կատարողն էլ անձամբ  պաշտպանյալս է, ապա նույնիսկ այդ դեպքում քննիչը չէր կարող վերջինիս ամիսներ անց ձերբակալել այն հիմքով, թե այդ հիմնավոր կասկածը ծագել է անմիջականորեն: Խոսքը քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ և 109-րդ հոդվածներով նախատեսված ձերբակալության մասին է:

Բանն այն է, որ այդ հիմքով անձին ձերբակալելու համար անհրաժեշտ է, որ հանցանքի պահից մինչև ձերբակալությունը չլինի ժամանակի խզում: Ավելի պարզ՝ անցած չլինի երկար ժամանակ, քանի որ  քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով անձին ձերբակալելը, այն է՝ անձը բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո, նշանակում է, որ անձին փաստացի ազատությունից զրկելու և հետագայում նրան ձերբակալելու իրավասություն ունեցող մարմինը ենթադրյալ հանցանք կատարող անձին արգելանքի է վերցնում այդ ենթադրյալ հանցանքը կատարելուց կարճ ժամանակ անց: Նման հետևության համար հիմք է հանդիսանում օրենսդրի կողմից օգտագործված՝ «անմիջապես» եզրույթը:

Ցավոք՝ նախ քննչականը, և հիմա էլ, փաստորեն, դատախազությունը, այդպես էլ չկարողացան յուրացնել այս պարզ կանոնը:

Հույս ունեմ, որ վերաքննիչ քրեական դատարանում գործը կքննի իրական դատավոր և վերջնականապես քննչականի ու դատախազության համար այս հարցը կփակվի:

Թեև, մյուս կողմից էլ, չեմ բացառում, որ թե դատախազությունը և թե քննչականը, լավ էլ գիտեն այս պարզ կարգավորումը․․․ պարզապես նրանց ստացած հանձնարարությունն է այդպիսին»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:22
ԿԸՀ. Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել
Մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 33 ԸԸՀ) 7 գրանցամատյանում արձանագրվել է 10...
Աղբյուր` Panorama.am
18:19
Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:08
Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերության հետ կստորագրվի համագործակցության Հուշագիր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերությունը կստորագրեն համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
18:00
Զիդանը կարող է կրկին գլխավորել «Ռեալը», բայց մի շարք պայմաններով
Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը հնարավոր է երրորդ անգամ կգլխավորի Մադրիդի «Ռեալը»: Վեստի.ռու-ն գրում է, որ դրա համար ակումբի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Իսրայելում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բռնությունների վտանգ կա
Իսրայելում աջակողմյան մի քանի ուժեր հայտարարել են այսօր երեկոյան կոնտր բողոքի ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։ Այս մասին գրում է The...
Աղբյուր` Panorama.am
17:47
Չեսարի դարպասը. Հայաստանում քիչ են պահպանվել նմանօրինակ իշխանական տները
XIII-XIV դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից մեկը
Աղբյուր` Panorama.am
17:40
Խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ եք գլխադասային հանձնաժողովի նիստից ուշանում՝ Վաղարշակ Հակոբյանը՝ էկոնոմիկայի փոխնախարարին
«Արդեն 10 րոպե է ինչ էկոնոմիկայի փոխնախարարն ուշանում է հանձնաժողովի նիստից, մի քանի րոպե էլ սպասենք»,-հայտարարեց Տարածաշրջանային և...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում
Ոստիկանության Արաբկիրի բաժնում մարտի 25-ին, ժամը 23.46-ին, ստացվել է ահազանգ: Անհայտ քաղաքացին զանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման...
Աղբյուր` Panorama.am
17:20
1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասում գտնվող 2 անշարժ գույք
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ
Աղբյուր` Panorama.am
17:12
Թուրքական մամուլն անդրադարձել է ստադիոնի «Նեմեսիս» պաստառին ու ASALA-ին
ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի 1-ին տուրի շրջանակներում Երևանում մարտի 25-ին տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ընթացքում հայ...
Աղբյուր` Panorama.am
17:04
Անհայտ կորած զինծառայողների հարազատները պահանջները գրավոր ներկայացրել են գլխավոր դատախազին. «Հետք»
Այսօր անհայտ կորած զինծառայողներ հարազատները գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: «Հետք»-ի հաղորդմամբ, իրենց...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ես սիրում եմ Հայաստանը և շատ հպարտ եմ, որ հայ եմ. Հրանտ-Լեոն Ռանոս
«Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը բավականին հեշտ կայացրեցի։ Ես սիրում եմ  այս երկիրը և շատ հպարտ եմ, որ հայ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սակուրաները մահվան խորհրդանիշ են, ասում են՝ ամեն 10 հազար սպանվածի համար մի հատ ծառ ենք դնելու.Նաիրա Մելիքյան
«Վստահորեն ասեմ, որ Սիսիանում գործել է հնարավոր բոլոր կեղծման մեթոդները, և երկրորդ գործոնն էլ այն է, որ կոտրված, հիասթափված հատվածն...
Աղբյուր` Panorama.am
16:45
Տիրանայում ընդունվել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն
Օրերս Տիրանայում անցկացվող ԵԺԿ Ուսանողական կազմակերպության խորհրդի հավաքի վերջում ՀՀԿ-ական երիտասարդների առաջարկով ընդունվել է  Լաչինի...
Աղբյուր` Panorama.am
16:37
ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ
ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ...
Աղբյուր` Panorama.am
16:30
Գեղասահորդ Ռոման Կոստոմարովի վիճակը բարելավվում է. Ավերբուխ
Օլիմպիական չեմպիոն, ռուս գեղասահորդ Ռոման Կոստոմարովի վիճակը բարելավվում է: Այս մասին հայտնել է գեղասահորդ, պարուսույց Իլյա Ավերբուխը, փոխանցում...
Աղբյուր` Panorama.am
16:17
Գերմանիայում համազգային գործադուլներ են
Գերմանիայում համազգային գործադուլներ են, ամենամեծը վերջին տասնյամյակների ընթացքում։ Դրանք պատճառ են դարձել մեծ նավահանգիստների,...
Աղբյուր` Panorama.am
16:06
ԿԳՄՍՆ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանից ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին պաշտոնական գրություն չի ստացել
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթող բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը օրեր առաջ գրառում է արել՝ հայտնելով, որ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.9%-ով
ՀՀ  վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թվականի փետրվարի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական...
Աղբյուր` Panorama.am
15:22
Կիրիլ Շամալովի նախկին կնոջ նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուս միլիոնատեր Կիրիլ Շամալովի նախկին կնոջ՝ Ժաննայի նկատմամաբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իսկ ումից է էներգիա խլում Հայաստանը
Հարավային Կովկասում ու հատկապես Հայաստանի ու Արցախի շուրջ զարգացող իրադարձությունների համատեքստում այս պահին...՝ panorama.am-ը զրուցում է...
Աղբյուր` Panorama.am
15:15
ԵՄ-ն խոստացել է պատասխանել, եթե հաստատվի, որ Բելառուսը ՌԴ միջուկային զենք է տեղակայում իր տարածքում
Եվրամիությունը խոստանում է պատասխանել, եթե Բելառուսի իշխանությունները հաստատեն Ռուսաստանի կողմից իր տարածքում տակտիկական միջուկային զենքի...
Աղբյուր` Panorama.am
15:05
Մեկ տարում Վրաստանում 29 անչափահաս են բռնաբարել
Վրաստանում անցած տարի բռնաբարության զոհ է դարձել 29 անչափահաս։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են. «Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:46
Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
Այսօր ամբողջ աշխարհում տոնում են Թատրոնի միջազգային օրը: Երկուհազարամյա պատմություն ունեցող հայկական թատրոնը տարբեր շրջաններում, մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ձյուն, անձրև, մառախուղ, ջերմաստիճանի նվազում. եղանակն առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մարտի 27-ի ցերեկը և 30-31-ն, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
14:22
ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը
ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը: Կոմիտեից հայտնում են՝ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով...
Աղբյուր` Panorama.am
13:53
Նեթանյահուն կդադարեցնի անկարգություններ հրահրած դատական բարեփոխումները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կոալիցիոն գործընկերներին ասել է դատաիրավական բարեփոխումների կասեցման մասին, գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:43
Քաղաքապետարանը Թամանյանի պատվին այլ ծառ չգտավ, քան ճապոնական սակուրան
«Պարոն Բեգոյան, կոնիչիուա, պարո՛ն Բեգոյան»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Կանաչապատում և...
Աղբյուր` Panorama.am
13:27
Տիգրան Աբրահամյան. Արցախում յուրաքանչյուր միջադեպ նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանն այսօր ևս փորձել է դիրքային բարելավումների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}