
Այս գործն ի սկզբանե մեռելածին է․ Ամրամ Մակինյան
«Այդ փաստաթղթերին դատավարական կարգավիճակ տալու անհրաժեշտություն այս պահին չկա։ Դրանք հաստատված փաստեր են»,- անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում ներկայացված ապացույցներին, որոնց դատավորը չի տվել դատավարական կարգավիճակ, ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նրա խոսքով՝ դրանք արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր են և ապացուցված փաստեր են։
«Դատարանը նշեց, որ կարող ենք այդ դատական ակտերի վրա հղումներ կատարել։ Մեզ այս պահին, այս փուլում ավելին պետք չէ։ Այն փաստերը, որոնք շարադրված են դատական ակտերում անքննելի են։ Այն ինչ ասում էի՝ միլիոնավոր դոլարների պարտքեր կան, որ տնտեսական անհնարինություններ կար Սևան Քոչարյանի մոտ, դրանք դատական ակտերով հիմնավորված են»,- նշեց պաշտպանն ու հավելեց․
«Մեղադրող կողմը փորձ է անում այս գործը փրկել, սակայն փրկելու կարիք չկա։ Այս գործն ի սկզբանե մեռելածին է ու մեղադրական դատական ակտերով ավարտվելու որևէ շանս չունի»։
Հարակից հրապարակումներ`
- Տեղից վերկենալը մի նպատակ էր հետապնդում՝ ճշմարտությունը չբացահայտվի․ Ամրամ Մակինյան
- Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց «դիզելի գործով» վկայի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր
- Ամրամ Մակինյան. Չգիտեմ ինչ եք ծխել այս խմբագրությամբ օրենքն ընդունելիս
- Մակինյան. Խաղաղությամբ առաջարկում եմ դադարեցնել այս խեղկատակությունը
- Մակինյան. Մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու՝ հարցրեք Ջհանգիրյանին
- Ամրամ Մակինյան. Քիչ անց հաղորդում կներկայացնեմ հանցագործության մասին
Լրահոս
Տեսանյութեր




