Սպիտակ տան աշխատակազմի հեռացող ղեկավարը հայտարարել է, որ Բայդենը մտադիր է վերընտրվել 2024 թ-ին
Քաղաքական խորհրդատու Ռոն Քլայնը, որը մինչև վերջերս Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն էր, վստահ է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կպայքարի երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար: Համապատասխան հայտարարությամբ Քլայնը հանդես է եկել չորեքշաբթի Սպիտակ տանը, գրում ՏԱՍՍ-ը։
Նա հիշեցրել է, որ մասնակցել է Բայդենի նախորդ նախընտրական արշավներին։ «Ես անհամբեր սպասում եմ ձեր կողքին լինելուն, երբ դուք առաջադրվեք 2024 թվականին նախագահական ընտրություններում»,- ասել է նա ամերիկացի առաջնորդին։
Քլայնի ելույթը նվիրված էր Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնից նրա հեռանալուն։ Անցյալ շաբաթ Բայդենը հայտարարեց կորոնավիրուսի նախկին համակարգող Ջեֆ Զինթսին այդ պաշտոնում նշանակելու մասին։ Ամերիկացի առաջնորդը ներկա է գտնվել այս ելույթին, սակայն չի մեկնաբանել Քլայնի խոսքերը։
Հունվարի վերջին Reuters-ը հայտնել էր, որ Բայդենը պատրաստվում է հայտարարել երկրի բարձրագույն պաշտոնում վերընտրվելու վերաբերյալ վերջնական որոշման մասին և մտադիր է առաջիկա ամիսներին ակտիվացնել քարոզարշավի դրամահավաքը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր