![](https://panorama.am/news_images/930/2789928_1/01.thumb.jpg)
Փաշինյանը Մոսկվայի հետ համաձայնությունը կնքում է, գնում Վաշինգտոնին ասում՝ եկեք միասին իրականացնենք.Անդրանիկ Թևանյան
ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ ներկայիս գործընթացները ցույց են տալիս, որ փոփոխվել են անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և հարց հնչեցրեց, թե արդյոք ԱԺ մեծամասնությունը համաձայնություն է տվել եռակողմ հայտարարության կետերի արմատական փոփոխության վերաբերյալ:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ մեկի երազանքի հայտարարությունը չէր, բայց այն իրավիճակի ֆիքսումն էր, որը մենք ստացանք պատերազմից հետո: Մենք քննադատում ենք նոյեմբերի 9-ի բերելու գործընթացը՝ բանակցային գործընթացի տապալումը և փակուղային իրավիճակի ստեղծումը»,-պատասխանեց «Հայաստան» խմբակցության նախապատրաստած Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնող պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Նրա խոսքով՝ Նոյեմբերի 9-ը ֆիքսեց այդ պահին ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական բալանսը:
«Ի՞նչ է անում այս իշխանությունը: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը գետնի վրա է, կնքել է ՌԴ-ի միջնորդությամբ, բայց հայ-ադրբեջանական պրոսեցները փորձում է կարգավորել բրյուսելյան կամ վաշինգտոնյան հարթակներում, որը ոչ միայն նոնսենս է, այլ ուղղակի սպառնալիք ՀՀ անվտանգությանը:
Հայտնելով որ գործող իշխանությունը նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործումն առաջարկում է իրականացնել վաշինգտոնյան պլանով՝ Թևանյանը շարունակեց. «Եթե Հայաստանը չունի անվտանգային և ռազմական գործիքակազմեր ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, բնականաբար, պետք է հայտարար,ի որ Արցախը պետք է պատկանի Ադրբեջանին, քանի որ բացի հայտարարություններից այլ գործիք չունի պաշտպանելու Արցախը:
Արևմուտքի խնդիրն Արցախից և Հայաստանից ռուսական ռազմական ներկայությունը դուրս բերելն է, թե դրա հետևանքով ի՞նչ կլինի, արդեն շատ չեն խորանում, ոչ թե, որ թշնամի են մեզ, ոչ: Արևմուտքը մեզ թշնամի չէ, բարեկամ է, բայց նրանք ունեն լայն աշխարհաքաղաքական խնդիր Ռուսաստանի և Իրանի հետ՝ երկուսին էլ վնասելու առումով: Հիմա Հայաստանը Պրահայում ասել է՝ ես համաձայն եմ լինել մանրադրամ ձեր ձեռքում հակառուսական և հակաիրանական քաղաքականություն իրականացնելու համար»:
Նա հարց հնչեցրեց, թե ինպե՞ս կարելի է պատկերացնել հայ-ադրբեջանական դելիմիտացիան և դեմարկացիան արևմտյան հարթակի միջոցով երբ և՛ քարտեզների, և՛ ռազմական ներկայության առումով ռուսական գործոնն է աշխատում:
«Փաստացի ստացվում է, որ ինքը Մոսկվայի հետ համաձայնությունը կնքում է, գնում Վաշինգտոնին ասում՝ եկեք միասին իրականացնենք: Նշանակում է անձնական, ժողովրդի լեզվով ասած, կաշին փրկելու խնդիրե է լուծում՝ Հայաստան՝ իմ անձնական անվտանգության ապահովության դիմաց»,-ասաց պատգամավորը և հիշեցրեց, որ Արևմուտքը նման պրակտիկա ունի՝ հիշեցնելով, որ ուկրաինական ճգնաժամի սկզբում Զելենսկուն տալիս էին անձնակա անվտանգության երաշխիք:
Անդրանիկ Թևանյանը նաև հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության սկզբունքների նման փոփոխությունը Հայաստանում անում է մեկ անձ, իսկ ՔՊ-ն միայն համաձայնություն է տալիս:
Հարակից հրապարակումներ`
- Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք անցկացնում այս լսումները. Սեյրան Օհանյան
- Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները տարբեր են, Հայաստանի և Ադրբեջանինը՝100%-ով նույնական. Անդրանիկ Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)